«Բարի լոտոյից» հայտնի հաղորդավարի կյանքում ողբերգություն է. մահացել է նրա եղբայրը
Լրագրող, հաղորդավար Վարդան Օնանյանին շատերը կհիշեն «Բարի լոտո-ից: Վերջինս ըստ տեղեկությունների՝ զբաղվում է բիզնեսով: Օրերս Վարդանը հայտնել է ընտանեկան ողբերգության մասին: Մահացել է նրա եղբայրը:
Վարդանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եղբոր լուսանկարը: Դրան կից նա գրել է հետևյալը. «Ցավով տեղեկացնում եմ, որ երկարատև հիվանդությունից հետո Գերմանիայում վախճանվել է մեր սիրելի եղբայրը՝ Տիգրան Պայքարի Գևորգյանը:Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժ. 17:00-20:00 «Հաղթանակ» թաղամաս, 1-ին փողոց, 1/19 («Շահումյան» գերեզմանատուն) հասցեում գտնվող «ԷԼԿՈ» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հունիսի 18-ին, ժամը 14-ին: Հիշատակդ վառ, սիրելի եղբայր»:
Հավելենք, որ Վարդանը մասնացկել է 44-օրյա պատերազմին: Նա վիրավորում էր ստացել: Հայատառ ադրբեջանական կայքերը գրել էին, թե նա «սպանվել է»։ Երբ լուրը տարածվել էր, Վարդանը հիվանդանոցից կարճ տեսանյութ էր հրապարակել. «Ասացի, որ ճիշտ է`վիրավոր եմ, բայց իմ սպանվելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Շատերը զանգում էին՝ Վարդա՛ն ջան, կներես, իմացել ենք, լացել ենք, օղորմաթասդ ենք խմել, ասում եմ՝ լավ է, երկար կապրեմ»։