ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից երեկ` հունիսի 18–ին, ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից խոստացել են մանրամասները ներկայացնել ավելի ուշ։
Ավելի վաղ, հայտնել էինք, որ գիշերը հրադադարի ռեժիմը թշնամին խախտել է Վարդենիսի ուղղությամբ, որի հետևանքով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։ Ըստ տեղեկությունների, զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից է, 19 տարեկան։ Նա բանակ էր զորակոչվել մոտ 1 տարի առաջ։