Սպանվածներից 2-րդը «Գնթունիքի» աշխատակից է, Ապարանի քաղաքապետի քրոջ որդին
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացել է։
«Yerevan.Today»-ի տեղեկություններով մահացածը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։
Քաղաքապետարանից լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։
Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։