Ավետիք Չալաբյանը՝ «զոմբիների» թիրախում
Հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել՝ «Արմենի և նրա սպանողների մասին» վերնագրով:
Նամակը մեծ արձագանք է գտել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում: Բազմաթիվ մարդիկ կոչ են անում անպայման կարդալ նամակը, հետևություններ անել, ափսոսանք են հայտնում, որ Չալաբյանի նման խելացի մարդուն լսելու և նրա առաջարկած թեզերն առաջ տանելու փոխարեն «իրենց անգրագետ, անտառաճանաչ հալով, առանց հասկանալու, քննադատում են նրան»:
Գրառման տակ, բնականաբար, ակտիվացել է նաև իշխանական «զոմբիների բանակը»: Մասնավորապես, օգտատերերից մեկը հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություն է արել. «Տղա ես դու էլ մեռի, քո ընկերները մի հատ ցույց ավել կանեն»:
Մեկնաբանությունն արժանացել է օգտատերերի բուռն քննադատությանը. ամոթ ունենալու, տարիքից և սպիտակ մազերից ամաչելու, Աստծո դատաստանից վախենալու հորդորներ, հիշեցումներ, որ Չալաբյանը չորս երեխաների հայր է: Բայց դե, «զոմբին» ուր, ամոթն ու ուշքի գալն ուր:
Հայկ Հայրապետյան