Պետք է ամեն ինչ անեմ իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար. Սարգիս Ադամյանը
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին:
Ադամյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես շնորհավորել է իրեն.
«Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց. Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը»:
Ամբողջական հարցազրույցը այստեղ: