Չնայած առկա տարաձայնություններին Միքայել Սրբազանը օրհնում է Գագիկ Ծառուկյանի բոլոր բարեգործական նախաձեռնությունները
<<Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնից>> տեղեկացանք երեխաների վերջերս տեղի ունեցած ծովափնյա հանգստի մասին,որը տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ: Այսօր <<ambion-news>>.am զրուցեց Սրբազանի հետ. -Սրբազան ,_Շիրակի թեմի մեծահասակների կրթության խաչմերուկ հիմնադրամի պաշտոնական էջից տեղեկացանք ,որ կրթօջախի սաները մեկնել են ծովափնյա հանգստի և վերադարձել:Ուզում էինք Ձեզանից տեղեկանալ թե ինչպիսին է եղել այդ հանգիստը ,գոհ են արդյոք երեխաները,ինչ նոր հետաքրքիր մտահորիզոններ են իրենց համար բացվել: _Գոհ են երեխաները ,հրա~շք էր,ես հենց հիմա երեխաների հետ եմ զրուցում ենք :Շատ գոհ են իրենք: -Եթե հնարավոր է մենք ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը Գագիկ Ծառուկյանի նման բարեգործական նախաձեռնությունների վերաբերյալ: -Ես այդ մասին ասել եմ:Հակառակ մեր հայացքների տարբերությանը ,եթե հարցը վերաբերում է երեխաներին,հայացքների տարբերության խնդիր լինել չի կարող:Երեխաներին պետք է օգնել:Երեխաները ավելի կարևոր են,քան ցանկացած հակառակություն,որը կարող է լինել մեծահասակների միջև: -Սրբազան եկեղեցին հետագայում պատրաստ է ևս համագործակցել բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ: -Այո եկեղեցին հետագայում էլ պատրաստ է համագործակցել պարոն Ծառուկյանի հետ իր համաձայնության դեպքում:Մեր զրույցի վերջում Սրբազան Միքայելը օրհնեց պարոն Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները: Հարցազրույցը վարեց`Արթուր Օգանեզովը