Կռիվ տվեք ոչ թե աթոռի, պաշտոնի, այլ հողի՝ Հայոց Սուրբ Հողի՛ համար. Խաչիկ Ասրյան
• Կռիվ տվեք ոչ թե աթոռի, պաշտոնի, այլ հողի՝ Հայոց Սուրբ Հողի՛ համար՝ կյանքի գնով պաշտպանելով Հայրենիքը, Ընտանիքն ու Եկեղեցին:
• Հայրենիքը, Ընտանիքն ու Եկեղեցին չեն պաշտպանում ըստ ժամանակացույցի կամ ըստ տրամադրության. Հայրենիքը, Ընտանիքն ու Եկեղեցին պաշտպանում են մի՛շտ և կյանքի՛ գնով:
• Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ես ընտրում եմ պատերազմը՝ միշտ խաղաղ ապրելու համար:
• Ես զենք վերցրել ու միշտ վերցնելու եմ՝ իմ Սուրբ Հայրենիքի թշնամիներին, իմ Սուրբ Հայրենիքը կործանող տականքներին սատկացնելո՛ւ և ոչնչացնելո՛ւ համար:
• Մենք ո՛չ երազող ենք, ո՛չ էլ դիտորդ, մենք կռվո՛ղ ենք՝ հանուն Արցախի՛, հանուն Հայաստանի՛, հանուն Հայ ազգի պաշտպանությա՛ն, ուժեղացմա՛ն, հզորացմա՛ն։
• Արժանապատի՛վ Հայ, միշտ պաշտիր Հայաստա՛նն այնպես, ինչպես պաշտում ես Հո՛րդ ու Մո՛րդ, քանզի Հայրդ, Մայրդ և Հայաստանն են քո մի՛սն ու արյո՛ւնը, քո սի՛րտն ու ուղե՛ղը:
Շարունակելի…