ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։
Կողմերը կարևորել են Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում։