Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, օպերատիվ և ներդաշնակ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հուլիսի 28-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրները՝ հեռահար կրակով ոչնչացնելով պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդին։
Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների գործողություններն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։