Ավետիք Չալաբյանի գործով ականատես ենք լինում դատական համակարգի հերթական խայտառակ ֆիասկոյին. Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ավետիք Չալաբյանի գործով դատական բաց նիստին ականատես եմ լինում դատական համակարգի հերթական խայտառակ ֆիասկոյին. նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ակնհայտորեն չի հետաքրքրում պաշտպանական կողմի բերած ոչ մի փաստարկ ու հակափաստարկ, ինչը խոսում է Մարտիրոսյանի ակնհայտ ոչ անաչառ վերաբերմունքի մասին մեղադրյալի հանդեպ։