Թշնամին կարևոր բարձունք է գրավել
Ըստ ArmDaily-ի աղբյուրների` թշնամին կարևոր բարձունք է գրավել Նարեշտարի մոտ, որտեղ հայկական կողմն անձնակազմ չի ունեցել։ Ադրբեջանցիներն, օգտագործելով թե´ իրենց արբանյակից ստացվող տվյալները և թե´ գետնի վրայի հետախուզությունը` ամենայն հավանականությամբ շատ հստակ գիտեն այդ և այլ` հայերի կողմից չպահպանվող և անպաշտպան մնացած ռազմավարական կետերը և տիրապետում են այդ բոլոր տվյալներին:
Դրմբոնի զորամասում ադրբեջանական բայրաքթարը 8 հայկական բեռնատար տրանսպորտային միջոց է ոչնչացրել։
Հայ զինվորների և տեխնիկայի` բայրաքթարից խոցման կադրերը Ադրբեջանի ՊՆ-ն արդեն հրապարակել է:
Հետաքրքիր է, որ ժամկետային զինծառայողներին Հայաստանի իշխանությունների կողմից Արցախից հանելուց հետո են հենց հիմնական բախումները եղել: Իսկ նման կոորդինացիան մեծ կասկածներ է հարուցում` հարձակման մասին Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության հնարավորության առումով:
Վերջին օրերի հարձակման արդյունքում հայկական կողմը նոր տեխնիկա, նոր տարածքներ, նոր կարևորագույն ռազմավարական բարձունքներ և անձնակազմի ու զինուժի անփոխարինելի կորուստներ է ունեցել: