Ծնողները ողջ-ողջ թաղել են նորածին աղջկան
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron6500000
Ծնողները ողջ-ողջ թաղել են նորածին փոքրիկին: Իրավապահների խոսքով՝ ծնողներն այդ կերպ որոշել էին ազատվել նորածնից՝ նրա աղջիկ լինելու պատճառով։
Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ երեխային վտանգի ենթարկելու համար։
Հայրն ու մայրը հարցաքննության ժամանակ ասել են, որ դստերը դեն են նետել, քանի որ կարծում էին, որ գումար չեն գտնի՝ նրա բուժման ծախսերը հոգալու համար։ Նա վաղաժամ էր ծնվել եւ առողջական խնդիրներ ուներ, իսկ հայրը վերջերս կորցրել էր աշխատանքը։
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանում: Այս մասին հայտնում է Times Now News պարբերականը։