Ուժգին երկրաշարժ է գրանցվել
Անթալիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, գրում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են այսօր վաղ առավոտյան: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: