Իսպանիան գործարկում է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Mignews.com-ը գրում է, որ Iberdrola SA ընկերությունը գործարկել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Արևմտյան Իսպանիայում: Բանն այն է, որ երկիրը մեծացնում է վերականգնվող էներգիայի արտադրությունը հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու համար:
Նշվում է, որ Իսպանիայում էլեկտրաէներգիան վաճառվում է 5 տարվա ընթացքում սեզոնային միջինից գրեթե երեք անգամ թանկ, քանի որ ռուսական գազի մատակարարումների կրճատումը հանգեցրել է վառելիքի թանկացման։
Լինելով Եվրոպայի ամենաարևոտ երկրներից մեկը Իսպանիան խաղադրույք է կատարել արևային էներգիայի արտադրության ավելացման վրա, որպեսի նվազեցնի կախվածությունը անկայուն ապրանքային շուկաներից միաժամանակ օգնելով պահպանել էներգետիկ հավասարակշռությունը:
Էքստրեմադուրայի տարածաշրջանի կայանը, որը ներառում է մոտ 1,5 միլիոն արևային մարտկոցներ, կարտադրի այնքան էլեկտրաէներգիա, որը էներգիայով կապահովի ավելի քան 334,000 տների, հայտարարել է ընկերությունը:
Նշվում է, որ արևային էլեկտրակայանն արդեն միացված է ցանցին և աստիճանաբար կավելացնի արտադրությունը մինչև հաջորդ չորս շաբաթվա ընթացքում այն հասնելով ամբողջական հզորության: «Այս մեկ կայանը դժվար թե ազդի էլեկտրաէներգիայի գների վրա: Բայց եթե Իսպանիան շարունակի մեծացնել վերականգնվող էներգիայի արտադրությունը, հասնի 2030 թվականի իր նպատակներին, էլեկտրաէներգիայի գները կնվազեն», - ասել է BloombergNEF հետազոտական ընկերության վերլուծաբան Կեսավարտինի Սավարիմուտուն:
Մինչև տասնամյակի վերջ Իսպանիան նախատեսում է իր էլեկտրաէներգիայի գրեթե երեք քառորդը ստանալ վերականգնվող աղբյուրներից նախկին մոտ 47%-ի դիմաց:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]