Сегодня: 17 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թեև երեկ ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է. Ավետիք Չալաբյան

Թեև երեկ ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ,

Ինչպես արդեն շատերդ գիտեք, երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանը վերջապես բեկանեց չորս շաբաթ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունած ծայրահեղ ապօրինի, անհեթեթ որոշումը, և թույլ տվեց ինձ գրավի դիմաց ազատության դուրս գալ։

Սա չափազանց կարևոր քայլ էր՝ վերականգնելու օրինականությունը, և խզելու այն ապօրինությունների շղթան, որը սկսվել էր այս տարվա մայիսի 12-ին, մեր բնակարանում ցուցադրական խուզարկումով և իմ փաստացի առևանգումով, և շարունակվել էր իր նախադեպը չունեցող դատական ակտերի շարանով, որոնցից յուրաքանչյուրը էլ ավելի աբսուրդային և անհիմն էր, քան նախորդը, և ընդամենը նպատակ ուներ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահել, և դրանով մեկուսացնել այն հանրային և քաղաքական գործընթացներից, որոնք այդ ընթացքում ծավալվում էին մեր ինքնիշխանությունը և ազգային շահերը մաս-մաս հանձնող, պարտվողական վարչակարգի, և դրան ընդդիմացող տարբեր ուժերի միջև։

Երեկ շատերը ուշադրություն էին դարձրել գրավի խոշոր չափի վրա՝ այն իսկապես ավելի շատ նմանվում էր պատանդառությունից դուրս գալու փրկագնի, սակայն ի վերջո, երկրորդական նշանակություն ուներ։ Առաջնայինն այն էր, որ գործող վարչակարգը, նույնիսկ շարունակաբար անթաքույց և ցինիկ ճնշումներ կիրառելով այս գործում ներգրավված իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների վրա, ի վերջո ստիպված եղավ տեղի տալ օրենքի ուժի և հանրային բողոքի հզոր ալիքի առաջ, և համակերպվել նրա հետ, որ այլևս ընդունակ չի պարտադրել իր կամքը սեփական իրավունքները գիտակցող, և դրանք հետևողական իրացնող անհատ քաղաքացուն (և քաղաքացիներին ընդհանրապես)։

Այս իմաստով, ես ցանկանում եմ իմ անկեղծ երախտիքը հայտնել Վերաքննիչ դատարանի դատավոր տիկին Ռուզաննա Բարսեղյանին, որը դիմագրավելով իսկապես վիթխարի ճնշումների, մի քանի անգամ փաստացի հարկադրված լինելով տեղափոխել դատական վճռի ընդունումը և հրապարակումը, ի վերջո կարողացավ դրսևորել անհրաժեշտ սկզբունքայնություն և իր գործողություններով վերականգնեց օրինականությունը։

Որոշակի դրվատանքի արժանի նաև ՀՀ Դատախազության դիրքորոշումը, որը տվյալ դեպքում առնվազն երեք անգամ, տարբեր դատական նիստերի ընթացքում, հստակ արտահայտվեց իմ ազատությունը վերականգնելու օգտին, և դրանով նպաստեց վերջնական վճռի կայացմանը։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այստեղ մեր պաշտպանական խմբի բոլոր անդամներին, որոնք ոչ միայն նախաձեռնողական և բարձրորակ իրավական պաշտպանություն էին իրականացնում դատարաններում, այլև հանրային հաղորդակցության վիթխարի ծավալի աշխատանք կատարեցին, դրանով մոբիլիզացնելով հանրային կարծիքը և նպաստելով օրինականության հաստատմանը։

Անկեղծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք այս ընթացքում օգնեցին լուսաբանելու այս գործը, և հասարակությանը հասու դարձրեցին տեղի ունեցող բոլոր ապօրինություններին։ Նույն կերպ, անչափ շնորհակալ եմ բոլոր այն հանրային, գիտական և մշակույթային գործիչներից, որոնք այս ընթացքում իրենց ձայնը բարձրացրին ի պաշպանություն մեր երկրում արդարության, ընդդեմ իրավունքի ոտնահարման և «քաղաքական նպատակահարմարությամբ» պայմանավորված ապօրինության։

Եվ վերջապես, բնականաբար, շնորհակալ եմ իմ ընտանիքի բոլոր անդամներից, որոնք այս ընթացքում իրենց վրա տարան այս ծանր բեռը, և անձնապես մեծ գին վճարեցին իմ ազատության համար։

Թեև երեկ ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է։ Դեռևս շարունակվում է իմ դեմ սկսված շինծու քրեական գործը, և մեր նպատակն է լինելու, մեր պաշտպանական թիմի որդեգրած օրինական միջոցներով, ապացուցել մեղադրանքի ողջ սնանկությունը, և հասնել իմ վերջնական արդարացման, եթե դա նույնիսկ տարիներ տևի, և հետագա մեծ ջանքեր պահանջի։

Ավելի լայն իմաստով, շարունակվում է պայքարը բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության, և մեր երկրում իրավունքի գերակայության համար, և մենք հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի աջակցենք իրենց վրա այս վարչակարգի ապօրինությունների բեռը կրող մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև նախաձեռնենեք իրավական համակարգի այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կնվազեցնեն կամայականությունների հնարավորությունն ընդհանարապես։

Բնականաբար, շարունակվում է պայքարը նաև մեր պետության ինքնիշխանության վերահաստատման, մեր խարխլված անվտանգության և ազգային իրավունքների վերականգման համար, և ես աննահանջ, նոր թափով և եռանդով միանալու եմ մեր ամենօրյա աշխատանքներին ու կռվին՝ մինչև բոլորիս հանար իրական և շոշափելի հաղթանակ։ Այս նպատակով, մոտական օրերին, հնարավորություն կունենամ հանդես գալ առանձին գրառմամբ, և շարադրել առաջիկա մտահղացումները և գործնական պլանները։

Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում յուրքանչյուրին, ով այս ընթացքում եղել է մեր կողքին՝ հավատացել, աջակցել և ուժ է տվել։ Ձեր վստահությունն ու աջակցությունը ամենաթանկ է, ուժ և եռանդ է տալիս հաղթահարելու բոլոր փորձությունները, և միասին առաջ գնալու՝ դեպի մեր հավաքական իղձերի և երազանքների իրականացում։ Աստված պահապան բոլորիդ, Աստծո աջը բոլորիդ ընտանիքների և մեր երկրի վրա»։ 

 

Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь