Տավուշից տեղեկացնում են. կա զոհ
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Սեպտեմբերի 6-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: