Ճապոնիան առաջնորդություն է փնտրում «խորքային տեխնոլոգիաներ»-ում
Ճապոնիան առաջնորդություն է փնտրում «խորքային տեխնոլոգիաներ»-ում
Nur.kz-ն գրում է, որ Ճապոնիան հավատարիմ է նորարարություններին «խորքային տեխնոլոգիաների» ոլորտում։ Որպես կանոն, այդ զարգացումները ներառում են փոքր ընկերությունները, որոնք համատեղում են բարձր տեխնոլոգիական ինժեներական նորարարությունները գիտական հայտնագործությունների հետ: Նրանք բոլորն էլ վստահ են, որ ստեղծում են տրանսֆորմացիոն արտադրանք, հայտնել է BBC-ն։ Պատկերացրե՛ք, եթե կարողանայիք չափազանց բարակ թափանցիկ վահանակ դնել պատուհանի վրա էներգիա ստանալու համար ոչ միայն արևի լույսից, այլ նաև ձեր սենյակի արհեստական լուսավորությունից: Պերովսկիտի տեխնոլոգիան ճապոնական Enecoat Technologies ստարտափի թիրախն է, քանի որ համարվում է հաջորդ սերնդի ամենահեռանկարային զարգացումը: Կիոտոյում գործող ընկերությունը հույս ունի, որ իր արտադրանքը կարտադրի այնքան էներգիա, որքան սովորական արևային մարտկոցը: Նման ստարտափները զբաղվում են «խորքային տեխնոլոգիաներով»։ Նրանք համատեղում են բարձր տեխնոլոգիաների ինժեներական նորարարությունը գիտական հայտնագործությունների հետ: Այնուամենայնիվ, այդ ոլորտում արտադրանքի հաջող մեկնարկը ժամանակ է պահանջում: Արդյունքում, մասնավոր վենչուրային հիմնադրամները, որոնք վարկ են տալիս ձեռներեցներին, կարող են ավելի զգույշ լինել դրանցում ներդրումներ կատարելիս: Այդ ուղղության զարգացման գործում որոշիչ դեր է խաղում Կիոտոյի համալսարանը, որը տվել է 11 Նոբելյան մրցանակակիր (ավելի շատ, քան ցանկացած այլ ասիական համալսարան): «Կիոտոյի համալսարանն ուժեղ է գիտության շատ բարդ ոլորտներում, ինչպիսիք են վերականգնողական բժշկությունը, ցողունային բջիջների գիտությունը և մաքուր տեխնոլոգիական էներգիան: Բայց այդ բոլոր բարձր տեխնոլոգիական հայտնագործությունները առևտրայնացնելու համար երկար ժամանակ և մեծ գումար է պահանջվում», - ասել է Կոջի Մուրոտան, ով ղեկավարում է համալսարանի Ինովացիոն համագործակցության գրասենյակը: Համալսարանի ղեկավարությունը վստահ է, որ իրենց համալսարանը վճռորոշ դեր կունենա համաշխարհային գիտության զարգացման գործում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]