Երիտասարդության մեջ է իվերջո անփոփվում ազգային առաքելություների շարունակելությունը․ Ռաշիդ Մարտիրոսյան
Արարատյան այլանս մտքի կենտրոնի համաժողովի շրջանակներում Եվրոպական համալսարանում մեկնարկած «Երիտասարդական ֆորումի» շրջանակներում ելութով հանդես եկավ համալսարանի շրջանավարտ, Քաղաքացիական խորհրդի ներկայացուցիչ Ռաշիդ Մարտիրոսյանը, ով իր ելութը սկսեց Գարեգին Նժդեհի խոսքերով․ «Ուզու՞մ ես հասկանալ ազգի ապագան նայի՛ր նրա երիտասարդությանը։ Բայց ինչու՞, միթե՞ մարդկային կյանքի ամենապայծառ ժամանակահատվածը իր վրա այդպիսի մեծ դեր ունի։ Երիտասարդը, ով իր նոր կյանքի գույները չվայելած պարտավորվում է մտածել մի ամբողջ ազգի, պետության գոյության, և ապագայի մասին որի շուրջ կարծե՜ս թե ավելի հասուն տարիքի մարդիկ պետք է մտածեն։ Պատասխանները շատ են սակայն ոչ մեկը չամբողջացրեց երիտասարդության իրական դերը։ Ազգի հայելին չէ՛ երիտասարդությունը, այլ նրա բարոյական կերպարը։ Երիտասարդության մեջ է իվերջո անփոփվում ազգային առաքելություների շարունակելությունը։ Իսկ միթե՞, մենք հիմա ազգային բարոկան ունենք, կարծում եմ բոլորդ էլ կհամաձայնվեք, որ դարերով մենք որպես ազգ, ոչ թե՞ ապրեցինք այլ գոյատևեցի՛նք, Այդպես կորցնելով մեր ազգային գիտակցությունը, մեր միասնականության գիտակցումն էր մեզ ամեն տեղ անպարտելի դարձնում և դրա դեմ առաջինը կռվեց արտաքին և ներքին թշնամին, վերացավ ազգային գիտակցությունը, ցեղասպանությունը հանգեցրեց նաև հատվածական եկած տոհմային գիտակցման վերացմանը, իսկ վերջին տարիներին խաթարեցին և շարունակում են քանդել նաև ընտանիք գիտակցությունը հասցնելով <ազգին> գոյատևող անհատի գիտակցման մակարդակի, որի հիմքում արմատապես զարգանում է Անպատասխանատվությունը և թևթևամտությունը որը ծնում է եսասիրություն, նյութապաշտություն, տկարություն ու տգիտություն։ Անհատը, որը շրջապատված տարբեր անբնական, թերբարոյական և անբարո գաղափարներով մշտապես գտնվելու է երկմտանքի մեջ և դրանով դառնում հուսահատ, համակերպվող, ոչ պահանջատեր, անկշիռ և հեշտ կառավարելի, Ինչին որ ականատես ենք լինում այս օր։ Բաժանում են որ տիրեն։ Ճանաչենք մեր ներքին թշնամուն Պայքարենք նախ սրա դեմ Բայց, Ինչպես հայտնի է` Դժվար ժամանակներն են կերտում ուժեղ մարդկանց։ Հասկանալով Այս ամենը, գիտակցում ենք որ մեր փրկությունը` աշխատասեր, գիտակից, պատասխանատու և ամենակարևորը` նպատակասլաց երիտասարդությունն է։ Այդ նպատակով` Կոչ եմ անում բոլորի՛ս, համախմբվել մի ընդհանուր գաղափարի շուրջ, որն է` <Ազգակերտ անհատի ձևավորումը> ամենքս մի նոր ընտանիքի կերտող, ապա ազգի ձևավորման հիմք ենք և նրա պահապանի բարոյական կերպարը պիտ լինենք։ Հայ ծնվելը՛ բավական չէ՛ հայ դառնալու համար, հա՛յը, արարչական որակները կրող անհատն է, մեր իմաստուն և արի նախնիների կերպարը պիտ ունենանք արևի տակ մեր ապրելու իրավունքը ունենալու համար։ Սրա մեջ է մեր փրկությունը, մի կողմ դնենք թեթևամտությունը և վարդագույն կեղծ ապագայի պատկերացումները։ Խոսքն ամեն երիտասարդին. Դուրս գալով փողոց ամեն օր ականատես ենք լինում հազարավոր թոշակառու և տարեց մուրածկան մարդկանց, որո՛նք, իրենց վաղեմի ժամանակն են նվիրել ապագա սերունդի և պետության կայացման համար սակայն գործող համակարգի,.. Անպատասխանատու քաղաքական գործիչների խոսքերի և եսասեր քայլերի հետևանքով օրվա մի կտոր չոր հացի հույսով ապրում։ Արդյոք դա՞ էր նրանց աշխատանքի արժանի վարձատրությունը։ Մեծ ցավով, բայց իրատեսական, Գիտակցենք, որ եթե այսօր մե՛նք, մեր և մեր ծնողների ապահով և արժանապատիվ ապագայի կերտողը չլինենք, վաղը մեր ծնողներին ավելի վատ օրի են արժանացնելու։ Մեր ծնողների արժանի զավակը լինենք։ Մի՛ մոռացեք, Մենք վրեժ ունենք լուծելու. Մեր հազարավոր հերոս եղբայրների՛ համար դավադրաբար զոհ դարձած քաղաքական խաղերի և իշխանական տկարության պատճառով։ Միլյոնավոր սուրբ նահատակների համար, հիշե՛ք. ցեղասպանությունը, որը շարունակվում է մինչ այսօր։ Մեզ փորձում են ներշնչել որ հայը վախկոտ է։ Չի չարող այդպիսի բան լինել։ Մի թե մոռացանք Արցախյան հերոսամարտը, Ղարաքիլիսան,Բաշ Ապարանը, Սարդարապատը, , Անպարտելի Սյունիքը։ Հախթում են միայն ուժեղները, ու՜ժն է ծնում իրավունք, սակայն եթե իրավունքը չի արտահայտվում պատասխանատվությամբ ապա անբարոյական է և կարճաժամկետ։ միասնականության ոգին և Ուժեղ պետությունն է վրեժի բանալին։ Չգիտակցենք սա, կկորցնենք թե մեր հայրենիքը և թե անունը։ Լինենք ուժեղ և պարտաճանաչ։ Կերտենք նախ մեր միդքը։ Նախնյաց ամոթանքին չարժանանանք։ Ես գիտեմ եմ որ մեր շարքերում առկա են այնպիսիններ որոնք անգամ այս իրավիճում նպատակներ են սահմանում ձգտում են առաջ շարժվել, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները, ցավոք կան նաև նրանք` որոնք ունեն թե՛ ծրագրեր, թե տեսլական և թե հմտություններ , ուղակի անվստահության և հուսահատությամ պատճառով դաթարել են պայքարել։ Դաթարել են հավատալ հայաստանում հաջողության հասնելուն։ Մենք առաջնայինը կարևորում ենք ազգային պետության դերը երիտասարդության ինքնադրսևորման և հաջողությունների գրանցման գործում։ Հավատացե՛ք` այստեղ հավասարակշռվում է ավագ սերնդի իմաստությունը և երիտասարդության նախաձեռնողականությունը։ համաչափ են ինչպես մեծերի՛ , այնպես էլ երիտասարդների հիմնավոր կարծիքները։ Բոլորս միասին ենք կերտում մեր ապագան... Արարատյան ալյանսը՛ Շարժվելով նշված հասկացուղությա՜մբ, և արժեհամակարգով համախմբման և աջակցության կոչ է անում բոլոր այն երիտասարդներին, թե՛ հայաստանու՜մ, թե Արցախում և թե սփյուրքու՛մ որոնք անհանգստացած են իրենց, իրենց ծնողների, իրենց զավակների և մեր բոլորիս հայրենիքի ապագայով, պատրաստ կլինեն զոհաբերել իրենց կյանքի ամենաթանկ տարինե՜րը՛ հանու՜ն հզոր ապագայի, հանու՜ն մեր ընդհանուր վրեժի, հանու՜ն մեր գոյությանհանու՜ն մեր գոյության իրավունքի։ Որ հայը իր բնորրանում, իվերջո` արարի՜ ու Ապրի՛»,- եզրափակեց Մարտիրոսյանը։