Сегодня: 27 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսօր ՀՀ-ում, հատկապես արվեստի ոլորտում ուսումնական պրակտիկան լրջագույն թերացումներ ունի․ ուսանող

Արարատյան այլաս մտքի կենտրոնի համաժողովի շրջանակներում  Եվրոպական համալսարանում մեկնարկած «Երիտասարդական ֆորումում» ելութով հանդես եկավ Երեվանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչ, ուսանող՝ Վովա Արզումանյանը։ Նա ներկայացրեց  «Երիտասարդների կրթական-մասնագիտական խնդիրներն արվեստի ոլորտում» զեկույցը, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեր ժամանակներում փոփոխության են ենթարկվել բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կրթության, մասնագիտական կարողությունների և հմտությունների, անհատական որակների նկատմամբ պահանջները։ Արվեստի ոլորտում այդօրինակ պահանջները պայմանավորված են մի շարք առաջնային և երկրորդական հանգամանքներով։ Այսօր արվեստում մասնագիտական որակների գնահատմանը զուգահեռ տեղի է ունենում մի գործընթաց, որը, կարելի է ասել՝ հասարակության պահանջները բավարարելուն է միտված։ Բայց արդյո՞ք նույն հասարակության գեղագիտական ճաշակն այն մակարդակում է, որի պահանջներին կարելի է ամբողջությամբ տրվել։ Կարծում ենք՝ ոչ։ Պետք է ձևավորել գեղագիտական ճաշակ, հետո ենթարկվել պահանջներին։ Ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այսօր թեև ՀՀ-ում դանդաղ զարգացողներից են, ունեն կոմերցիոն մեծ հիմք։ Այդպիսով, դերասանական և այլ մասնագիտական կրթություն ունեցողներն ազատ մասնակցում են հայտարարվող քասթինգներին և մեծ մասամբ համալրում սերիալների դերասանախմբի շարքը։ Սակայն այլ խնդիր է, որ անընդհատ նկարահանվող սերիալներն ավելի մեծ տարածք են զբաղեցնում՝ իրենց հիմքում չունենալով որևէ կարևոր ասելիք, իսկ թատրոնները, որոնք ունեն սուղ ֆինանսական միջոցներ, բայց կատարում են հսկայածավալ ու իրապես գեղարվեստական բարձրարժեք աշխատանք, մնում են ստվերում և հաճախ հանդիսատեսի պակասը ստիպում է մի շարք եզրահանգումներ անել՝ որտեղից ուր հասանք, և ուր ենք գնում․․․ Այսօր կարևոր խնդիր է՝ ապագա դերասանը, բեմանկարիչը, արվեստի կառավարիչը, դրամատուրգը, պարողը, պարարվեստի ռեժիսորն ընտրելու թատրոնի՞, թե՞ կինոյի ուղին։ Երկու ոլորտներն էլ ունեն իրենց առանձին մտահոգիչ հիմնախնդիրներն ու ինչու ոչ՝ առավելությունները։ Հասկանանք, թե մասնագիտական կայացման ճանապարհին ինչ հիմնական խնդիրներ են լինում։ Առաջինը, կարծում ենք, ուսումնական պրակտիկան է, որը զուտ սիրողական մակարդակում է կազմակերպվում։ Իհարկե, լինում են շատ ու շատ բացառություններ, բայց այսօր ՀՀ-ում, հատկապես արվեստի ոլորտում ուսումնական պրակտիկան լրջագույն թերացումներ ունի։ Եթե դիտենք պարարվեստի տեսանկյունից, պրոֆեսիոնալ անսամբլներում պրակտիկայի հնարավորություն չկա, բայց արվեստի բուհում, մեր դեպքում՝ ԵԹԿՊԻ-ում տարբեր մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների միջև կա համագործակցություն․ օրինակ դերասանները զբաղվածություն են ունենում պարարվեստի բաժնի ներկայացումներում, և ճիշտ հակառակը։ Շղթան կարելի է շարունակել՝ ռեժիսոր-դերասան, կինոռեժիսոր-սցենարիստ-օպերատոր, ռեժիսոր-բեմանկարիչ, պարարվեստի ռեժիսոր-բեմանկարիչ սկզբունքով։ Լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած տեսաբանների բաժինը։ Արդեն մի քանի տարի է մասնավորապես թատերագիտություն և կինոգիտություն բաժիններում դիմորդներ չկան։ Սա խոսում է ոլորտի գիտականությանն ուղղված հետագա մարտահրավերների մասին․ այսինքն շատ հնարավոր է, որ տարիներ հետո ընդհանրապես ոլորտում չունենանք թատերագետ ու կինոգետ, ովքեր հայ թատրոնի և կինոյի պատմությանն ու գիտականության ուղղությամբ աշխատանք կտանեն, կներկայացնեն ու հաջորդ սերունդներին կփոխանցեն արվեստի այս ճյուղերի մասին։ Սոցիալ-մշակութային իրականության համատեքստում, աշխատանքային շուկայում մեծ նշանակություն ունի արթ մենեջմենթը՝ արվեստի կառավարումը, որը, մի շարք հետազոտողների փաստմամբ, հանդիսանում է ոչ պարզապես տեխնիկական ընթացակարգերի և մեթոդների համախմբություն, այլ առանձահատուկ ենթամշակույթ, որը հագեցված է իր արժեքներով, նորմերով և օրենքներով։ Արվեստի կառավարման ոլորտում կարևոր ենք համարում հաճախակի դարձնել փոխանակման ծրագրերն ու վերապատրաստման դաընթացները։ Արագ զարգացող պետություններն անընդհատ փոփոխություններ են թելադրում, որը հաճախ ավելի ուշ է հասնում այլ պետություններ։ Կարծում ենք՝ մեթոդների նորացումը, դրանց կառուցվածքային վերանայումը պետք է արագ կազմակերպել, ինչպես նաև արվեստի ոլորտում գործունեություն ծավալող, սակայն արվեստի կառավարիչ չունեցող կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարներին բերել այն համոզմանը, որ արվեստի կառավարիչը կարող է ներդնել կառավարման նոր սկզբունքներ՝ ոլորտը դարձնելով ավելի մրցակցային ու արդյունավետ։ Պետք է մասնագիտական դաշտի հետ համագործակցության մշակույթ ձևավորվի, տեղ-տեղ էլ նորացվի արդեն ձևավորված մշակույթը։ Մենք առանձնացրել ենք այն հիմնական կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ նպաստելով երիտասարդ արվեստագետ-մասնագետի հմտությունների զարգացմանն ու առկա իրավիճակից հնարավորինս արդյունավետ ելք գտնելու համար։ - Դասավանդման և ուսումնառության մեթոդների պարբերաբար արդիականացման նոր քաղաքականություն։ - Առաջատար արվեստի բուհերի հետ փոխանակման ծրագրերի ակտիվացում, շարժունակության և համագործակցային շղթայի ընդլայնում։ - Բուհ-գործատու համագործակցության ամրապնդում։ - Ներքին ու արտաքին շահակիցների կարիքների հետազոտում, գնահատում։ - Մասնագիտական սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում՝ արդիական, խնդրահարույց թեմաներով։ - Գիտահետազոտական աշխատանքներին միտված շարժունակության բարձրացում։ - Գիտաժողովների կազմակերպում և անցկացում։ - Միջազգային ծրագրերի շրջանակներում վերապատրաստումների հնարավորությունների ստեղծում»։

Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов Изделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене Генрих Мхитарян начал писать автобиографию Фонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай» Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов