«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Արսեն Զախարյանի ծառայություններով
Լոնդոնի «Չելսին» նախկինի նման հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Ամռանը կողմերը հասել էին համաձայնության, սակայն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը տեղի չէր ունեցել բանկային փոխանցման անհնարինության պատճառով։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի դեմ։ «Չելսին» պատրաստ էր Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։