Բիշքեկում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը
Սամբոյի աշխարհի 2022 թ. առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից 4-ը մտան մրցագորգ՝ տեղեկացնում են սամբոյի ֆեդերացիայից:
Ցավոք, մեր մարզիկները տանուլ են տվել առաջին գոտեմարտերը և մեդալ նվաճելու հույսը մնացել է սփոփիչ գոտեմարտերի վրա: Եվ քանի որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանին հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսսեկովը հասավ եզրափակիչ, մեր մարզիկը հնարավորություն ստացավ շարունակել մրցապայքարը:
Մաքսիմ Մանուկյանը նախ հաղթել է բուլղարացի Ստոյանովին, ապա՝ ղազախ Իմախանովին և արժանացել բրոնզե մեդալի: Մաքսիմն այս տարի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:
Վաղը մրցագորգ կմտնեն Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):