ՌԴ և ԱՄՆ դեսպանատները զգուշացունում են` չայցելել Հայաստանի որոշ շրջաններ
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թելեգրամյան ալիքներում տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ և ԱՄՆ դեսպանատները իրենց կայքերում հրապարակել են զգուշացում` Հայաստանի որոշ շրջաններ այցելելու վերաբերյալ:
Մասնավորապես, ՌԴ դեսպանատունը ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզեր սահմանամերձ մարզեր։ Սակայն այս տեղեկատվությունը թվագրվում է սեպտեմբերի 14-ով, թեև մինչև այժմ երևում է դեսպանատան գլխավոր էջում։
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում, որը արվել է նոյեմբերի 15-ին, Հայաստանում դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին կոչ է արվում չայցելել Հայաստանի հինգ մարզերի և Ղարաբաղի որոշ տարածքներ, եթե խիստ անհրաժեշտություն չկա։
Դա բացատրվում է սեպտեմբերի 13-15-ը հայ-ադրբեջանական սահմանին իրականացված ռազմական գործողություններով, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման մասին հաղորդագրություններով։
Նշվում է, որ հատկապես վտանգավոր են որոշ տարածքներ։
Ցուցակը ներառում էր.
Տավուշի մարզ` Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից դեպի հյուսիս և դեպի արևելք ընկած տարածքները,
Գեղարքունիքի մարզ` Սևանա լճից արևելք,
Գեղարքունիքի մարզ` Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք,
Արարատի մարզ` Երասխ գյուղ,
Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք,
Սյունիքի մարզ,
Լեռնային Ղարաբաղ մեկնելը դեռևս արգելված է: