Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է համապատասխան հրամանում:
Նշենք, որ Վարդանյանը նախքան պետնախարար դառնալն ապրել է Ռուսաստանում, ունեցել այդ երկրի քաղաքացիություն և բազմիցս ընդգրկվել երկրի ամենահարուստ բնակիչների ցանկում: