Արցախի ժողովրդի միակ հույսն այսօր Ռուբեն Վարդանյանն է, ով գնաց ու կանգնեց նրանց կողքին. Մելանյա Պետրոսյանց
Մելանյա Պետրոսյանցը ֆեյսբուքյան էջում կիսվել է իր կարծիքով.
Ռուբեն Վարդանյանը Մալդիվներում իր Նոր տարին անելու փոխարեն, հենց հիմա Արցախի զինված ուժերում կամավորագրված որդու հետ, եկել նստել է Ստեփանակերտի մի բնակարանում, որը բացառված չէ, որ ամեն պահ կռմբակոծվի ու ինչպես ասում են՝ ինքը կլինի «բիզիմդիր»։ Նա ցուցադրվելու, ինքնահաստատվելու կարիքը չունի։ Նրա դեմ սև փիառ կազմակերպողները շատ հասկանալի վախ ունեն, դա պարզ տեսանելի ու անվիճելի է։
Ես ընդգծված հակառուս մարդ եմ, գլուխը պատին կտա ինձ ռուսամեդության մեջ մեղադրողը, բայց այս պահին, երբ Հայաստանի անճար ու խղճուկ իշխանությունը ձեռքերը լվաց Արցախից, Ռուբեն Վարդանյանին մնում է չարյաց փոքրագույնը՝ թուրքի ու ռուսի մեջ բռնել ռուսի պոչից։ Այս մեծ-մեծ խոսողներն ու գրողները, իրենց տաքուկ անկյուններից վերամբարձ ու դատարկ ճառող են միայն, նրանց գերազանց ճանաչում ենք, իսկ Արցախի ժողովրդի միակ հույսն այսօր Ռուբեն Վարդանյանն է, որ գնաց ու կանգնեց նրանց կողքին։ Տվեք մեկ այլ մարդու անուն ևս, որ կա։
Հ․Գ․ Գրեք նաև ձեր կարծիքը՝ առանց ավելորդությունների, առաջարկեք ձեր իրատեսական ծրագիրը՝, Արցախի անելիքը, որ Ռուբեն Վարդանյանից «ազատվելուց» հետո Արցախի հարցի լուծումը կբերի, առանց պաթոսի ու բառակույտի։
Հ․Գ․ Ի դեպ, ասում են նաև, որ նա ՌԴ-ից, իր Արցախ գալուց շատ առաջ, հանել է հիմնական բիզնեսը, տեղափոխել այլ երկիր, հետո հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից։