Երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։
Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար։