Հայաստանում այլասերված, անկարգապահ ու լպիրշ տղաները հերոսացվում են՝ «լավ տղա» են համարվում. Արտակ Ասատրյան
Արտակ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավ, մարդ ինչքան անուղեղ ու տգետ պիտի լինի, որ էս դաժան ու կարելի է ասել ողբերգական դեպքից հետո, փոխանակ մեղադրի իրական հանցավորին, պարեկներին է վարկաբեկում:
Սա մեր ազգային ցածր մակարդակի մասին է խոսում: Չկարծեք , թե կրթված ու խելացի ազգ ենք: Խելացի ազգը երբեք օրենքի աշխատողի մասին այսպես չէր խոսի:
Ուրեմն, ինչ-որ դուրս ընկած, կներեք արտահայտությանս համար, կարո՞ղ է իրեն թույլ տալ վտանգել հասարակության այլ անդամներին, թմրանյութի ազդեցության տակ դուրս գալ փողոց, չենթարկվել պարեկներին: Սա օրինա՞կ է մեր սերունդների համար:
Մեր ազգը սրանց նմաններին է հերոսացնում:
Ցավոք սրտի, Հայաստանում այլասերված, անկարգապահ ու լպիրշ տղաները հերոսացվում են՝ «լավ տղա» են համարվում:
Իսկ այ, թե ինչեր են չարախոսում պարեկների մասին՝ ևս մեր մակարդակի մասին է խոսում:
Լավ է, որ հասարակության գոնե մի փոքրիկ զանգվածն ադեկվատ է ու գնահատում է պարեկների որակյալ աշխատանքը: