Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Общество

Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ փաթեթների նոր և առկա բաժանորդները կարող են օգտվել Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակից՝ ներբեռնելով այն App Store-ից կամ Google Play-ից: Ucom հավելվածը թույլ է տալիս անմիջապես սմարթֆոնից հեշտ ու արագ կառավարել ոչ թե մեկ, այլ մի քանի Ucom հաշիվներ, տեսնել գործող փաթեթները և դրանց ներառումները, կառավարել ակտիվացված փաթեթները կամ անցում կատարել ընդլայնված հնարավորություններով այլ փաթեթների, կցել բանկային քարտեր ու արագ լիցքավորել անհրաժեշտ օգտահաշիվը, ինչպես նաև կարգավորել կցված, օգտահաշվի ավտոմատ լիցքավորումը։

Հավելվածի թարմացված տարբերակն առանձնանում է տարբերվող ու ճիշտ դասավորվածություն ունեցող դիզայնով, ունի «Լույս» և «Մութ» ռեժիմներ։ Իրենց ժամանակը խիստ գնահատող բաժանորդները կարող են ինքնուրույն վերլուծել ծախսերը, նույնիսկ տեսնել ելքային հեռախոսազանգերը մինչև 2 ամիս ժամանակահատվածում, պարզաբանում պահանջող դեպքերում էլ՝ ուսումնասիրել հաճախ տրվող հարցերի շարքը կամ առցանց զրուցել Ucom մասնագետի հետ: Եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջացել անձամբ այցելել Ucom վաճառքի և սպասարկման մոտակա կենտրոններից մեկը, ապա հավելվածը հնարավորություն է ընձեռում հեռահար հերթագրվել նախընտրելի սպասարկման կենտրոնում։   

«Թարմացված Ucom հավելվածով կարելի է վճարել նաև Ucom ֆիքսված ծառայությունների համար՝ մուտքագրելով պայմանագրի համարը, իսկ Unity սակագնային փաթեթների դեպքում՝ հիմնական հեռախոսահամարը։ Մնում է միայն ներբեռնել այն և լիարժեքորեն կառավարել Ձեր և Ձեր մտերիմների Ucom հաշիվները՝ խնայելով ժամանակը և չմտածելով տնից դուրս գալու կամ հերթ կանգնելու մասին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ նոր հավելվածը կգոհացնի նաև ռոումինգում գտնվող շարժական կապի բաժանորդներին, որոնք կարող են համեմատել գործընկեր օպերատորների սակագները կոնկրետ երկրում և ընտրել առավել մատչելի տարբերակը։