Արթուր Վանեցյանը «Ազգային անվտանգության հիմնադրույթներ» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել
Մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության՝ «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրով դասընթացների շարքը։ Այն բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային ոլորտին առնչվող կարևոր և արդիական թեմաները ուսումնասիրելու տեսանկյունից։
Ակադեմիայի շրջանակում դասախոսություններ կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ դասընթացները ներառելու են Արցախյան հիմնահարցի ու ՀՀ անվտանգության վերաբերյալ՝
• տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների
• իրավական և տեղեկատվական,
• հոգևոր և սոցիոմշակութային,
• տնտեսական և պարենային,
• առողջապահական և էկոլոգիական անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
«Հայրենիք» կուսակցությունից հայտնում են, որ դասընթացների մեկնարկին երիտասարդների համար «Ազգային անվտանգության հիմնադրույթներ» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։