Ձեռներեց կուբանցին վաճառում է արևային էլեկտրաէներգիա
Utyug.info-ն գրում է, որ Կուբանի մարզի Յեյսկ առողջարանային քաղաքի բնակիչ Անդրեյ Յուրչենկոն իր տան տանիքին իրական «արևային կայան» է տեղադրել, որն սկսել է աշխատանքը այս տարվա մարտի 3-ին։ Հատուկ պանելները, որոնց թիվը 20 է, զբաղեցնում են մոտավորապես 45 քմ մակերես։ Անդրեյ Յուրչենկոն դրանք հատուկ տեղադրել է տան «արևոտ կողմում», որպեսզի ավելի շատ արևի լույս ընկնի վահանակների վրա։ Սարքավորման կենտրոնական միջոցը այսպես կոչված երկկողմանի ինվերտոր է, որը հաշվում է մաքուր էներգիայի քանակը:
«Միկրոգեներացիայի մասին» օրենքի համաձայն, որն ընդունվել է 2019 թվականին, ֆիզիկական անձինք և ձեռնարկությունները կարող են էլեկտրաէներգիա մատակարարել հողմային տուրբիններից, ինչպես նաև արևային և այլ էլեկտրակայաններից: Հայտնի է, որ Եյսկի այդ բնակիչը մոտ 40 օր է ծախսել իր տան տանիքին «արևային կայան» տեղադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման վրա։
Այժմ Անդրեյ Յուրչենկոն մեկուկես-երկու հազար ռուբլու շահույթ է սպասում էներգիայի վաճառքով զբաղվող այն ընկերությունից, որին նա մատակարարում է իր ավելցուկային կիլովատները։ Միաժամանակ տղամարդը նշել է, որ տանիքում տեղադրված իր կայանի շնորհիվ ամռանը հնարավոր կլինի ավելի շատ գումար վաստակել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]