Այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս, սպասարկում են բոլորի շահը, բացի Հայաստանից ու Արցախից․ Արթուր Վանեցյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքով` օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելը անշնորհակալ գործ է:
— Այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս, սպասարկում են, ցավոք սրտի, ոչ թե Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահը, այլ բոլորի շահը, բացի Հայաստանից ու Արցախից: Մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան եւ Հայաստանը ուզո՞ւմ են եւ կարո՞ղ են խաղաղ ապրել մեզ հետ: Մենք ականատես ենք եղել բազմիցս, որ ադրբեջանցիները սպանում են մարդկանց միայն նրա համար, որ հայ են, տարեց, քաղաքացիական մարդկանց սպանում են՝ բացառապես ազգային պատկանելության համար:
— Այս իրավիճակում` հաշվի առնելով սահմանային եւ Արցախում տիրող իրավիճակը` ժողովրդին պայքարելու կո՞չ եք անում:
— Իսկ ի՞նչ անենք, համակերպվենք, գնանք զոհասեղանի՞ն բոլորս: Կոչեր անելը գործիքներից մեկն է, որը պետք է լինի: 2019 թ. սեպտեմբերից, երբ հրաժարական եմ տվել ԱԱԾ տնօրենի զբաղեցրած պաշտոնից, մտել եմ ակտիվ պայքարի մեջ եւ շարունակում եմ պայքարել: Չեմ հոգնելու: Իհարկե, կարճ ժամանակում շոշափելի կամ հանրության կողմից սպասելի արդյունքներ, ցավոք, չեն գրանցվել, բայց այս իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որպեսզի մնա իշխանության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։