Նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու. Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բոլորն անվերջ հարցնում են.«Ի՞նչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»:
Մենք արդեն հասել ենք այն կետին, որից հետո անիմաստ ամբիցիաների դրսևորումը, նախկին մեղքերի մեջ միմյանց մեղադրելը, մեղավորներ փնտրելը ավելի կխորացնի դժոխքի վերածված այս իրավիճակը: Հիմա միայն համախմբումը կփրկի: Առաջարկում եմ նման համատեղ կոչով հանդես գան ՀՀ երեք նախագահներն ու Վեհափառը: Հենց այս միավորումը միայն կարող է համախմել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերին: Պայմանը մեկն է. նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու: Թերևս այդ կազմը կարող է լինել հաջորդ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ թիվ մեկ խորհրդակցական մարմինը... ոչ ավելին: