Ըստ Անանյանի՝ կլինի գնաճ, բայց կարճ կտևի
«Հարկային բեռի ավելացման հետևանքով տնտեսական ապրանքանիշերում գնաճ կնկատվի»,- այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ընթացքում հայտարարեց տնտեսական զարգացման և կառավարման նախարար Տիգրան Խաչատրյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս նշեց, որ դա հնարավոր է, բայց երկարաժամկետ էֆեկտ չի ունենա: «Եթե հարկատուն ստիպված է լինում վճարել ճիշտ հարկը, ապա դրա ազդեցությամբ նրա հարկային բեռը մեծանում է, ինչն էլ հանգեցնում է նրան, որ տվյալ հարկատուն բարձրացնում է իր ապրանքի գինը:
Ես չեմ կարող ասել, թե որ ոլորտներին սա կվերաբերի, բայց այդ գնաճը, կարծում եմ, կարճ կտևի, որովհետև շուկան իր շրջանառությամբ լրացնելու է: Պարզապես գնագոյացման համընդհանուր տեմպին մի շրջան պետք է դիմանալ»,-եզրափակեց Անանյանը: