ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել․ գործդիրն ընդունեց հանքարդյունաբերության ռազմավարությունը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։
«ԶՊՄԿ–ն 2022թ–ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Իսկ, օրինակ, 2016թ–ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016թ–ին։ Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ»,– նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ ՀՀ–ն հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն մինչ այժմ չի ունեցել։
Քննարկման մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում․