Հայաստան-Մոնակո հարաբերությունները այսուհետ կամրապնդվեն նաև տնտեսական ոլորտում
Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստան-Մոնակո հարաբերությունները այսուհետ կամրապնդվեն նաև տնտեսական ոլորտում ։
Առաջին անգամ Մոնակոյում կկայանա Հայաստան-Մոնակո բիզնես ֆորում , Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) և Monaco Economic Board-ի (MEB) միջև , որը պետական կառույց է և համակարգում է տնտեսական կառույցներ ։ Միջոցառմանը Հայաստանից կմասնակցեն ոչ միայն ՀԱԳՄ անդամներ այլ նաև գործարարներ տարբեր միություններից ։ Մոնակոյից ներկա կլինեն ոչ միայն MEB անդամներ, այլ նաև SBM գրուպի ներկայացուցիչներ , որը պատկանում է Մոնակոյի արքայազն Ալբեր II-ին և որի մեջ են ընդգրկված Մոնակոյի բոլոր խոշոր կառույցները ։
Միջոցառումը կունենա նաև մշակութային մաս և հաջորդ օրը կկայանա համերգ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյակին , որի մասին կներկայացնեմ առանձին ։ Այսօրվա քննարկման ժամանակ իրենց կողմից ճանաչելի էր ARARAT կոնյակը , բայց այսուհետ փորձելու ենք այլ հայկական ընկերություններ ևս ճանաչելի դարձնել Մոնակոյում ։
Համաժողովին ներկա կլինեն նաև Մոնակոյի , Նիսի , Սան Տրոպեյի հայ համայնքի ներկայացիւցիչներ ։
Նկարում իմ հետ MEB-ի տնօրեն Գույամ Ռոսն է և իր տեղակալ Ջասթին Հայմանը ։