Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Общество

«Խաղաղությունը կլինի Հայաստանի հաղթանակը». ռուս քաղաքագետ

Բլոգեր Բորիս Պաստուխովը, որը պարբերաբար հարցազրույցներ է անցկացնում տարբեր թեմաների շուրջ, մայիսի 23-ի թողարկման ընթացքում հայտնի քաղաքագետ, փորձագետ, քաղտեխնոլոգ Վլադիմիր Պաստուխովի հետ զրույցում անդրադարձել է հասարակական-քաղաքական մի շարք իրադարձությունների:

Հարցազրույցի ամենաուշագրավ հատվածում մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության եւ նրա վարած քաղաքականության վերաբերյալ:

Կից ներկայացվում է թարգմանությունը եւ տեսանյութը:

Բորիս Պաստուխով

-Փաշինյանը հայտարարել էոր Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղըբայց կպնդիոր այն համաձայնեցվի Ղարաբաղի հայության և ադրբեջանական կառավարության հետԿարող է ստացվել այնպեսոր դա դիտվի որպես Հայաստանի պարտությունթե դա իրականում ելք էԻնձ թվում էոր դա կլինի Հայաստանի հաղթանակը՝ կորցնելով տարածքները տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսակետիցԴուք հավատո՞ւմ եքոր դրանից հետո հնարավոր է խաղաղ ապրել՝ առանց պատերազմի:

Վլադիմիր Պաստուխով

- Ես վերջին տարիներին հետևում եմ Փաշինյանին: Պետք է ասեմ, որ յուրօրինակ է, ուրիշներին նման չէ. հետսովետական լիդերների հետ համեմատած՝ նա պոպուլիստ չէ: Նա եկավ մի ժամանակաշրջանում, երբ քաղաքական կյանքում պոպուլիզմը հիմնական մեյնսթրիմն է, այս պայմաններում նրա գոյատևելը՝ գաղտնիք: Գտնում եմ, որ այն ուղղությունը, որը նա ընտրել է, կարող է լինել նախադեպ, չբերի սպասված արդյունքի, շատ հասուն է, անկախ նրանից՝ կարելի՞ է արդյոք այսօր անել այն, ինչ ցանկանում է: Որպես պետական գործիչ՝ նա աշխատում է ապագայի, հեռանկարի համար. անցնելով ցավի և արյան միջով, մտածել՝ նվաստացուցիչ զիջումների գնով, ժողովրդի և նրա գենոֆոնդի պահպանման մասին: Կարծում եմ, որ եթե նման բան կատարվեր, ապա դա կլիներ անվերապահորեն Հայաստանի հաղթանակն ինքն իր նկատմամբ, առաջին հերթին պատմական աշխարհայացքի սահմանափակման առումով: Ելքն այս պարադիգմայից՝ մահանալ հանուն պատմական հիշողության: Դրանում ես հասկանում եմ այդ լուծումների ոչ միանշանակությունը: Ոչ մի երաշխիք չկա և չի էլ կարող լինել,  որ հակառակ կողմը կցուցաբերի  անհրաժեշտ հումանիզմը, բարիությունը, ըմբռնումը. դրա համար պետք է երկկողմանի ընկալում լինի: Ադրբեջանը, «կուլ տալով» Լեռնային Ղարաբաղը, պետք է խուսափի ցեղասպանության, ասիմիլյացիայի փորձերից, անկլավ ստեղծելուց և այլ չարիքներից: Իսկ դա քիչ հավանական է...

Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար շահեկան է կոնֆլիկտի ավարտը նաև եվրաինտեգրման տեսակետից: Ռուսաստանն ունի մեծագույն ազդեցություն այս երկու երկրների քաղաքական կյանքի վրա, և ինչպես մոսկվամետ ադրբեջանական կլանները, այնպես էլ ռուսամետ հայկականները, կանեն ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Դրա համար ես հիմա խոսում եմ այդ նախաձեռնության ավելի շատ բարոյապատմական նշանակության մասին, քան պրակտիկ-քաղաքական իմաստով: Ես հավատում եմ բարության ուժին՝ անկախ նրանից, թե պետք է ավելի վեր լինի պատմական հիշողությունից՝ հանուն նրա, որ մնալ ինչ-որ մեկի հիշողության մեջ: Կարելի է այնպես խորասուզվել, որ հետագայում հիշելու բան էլ չի մնա...