Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Экономика

Հայաստանում արևային էներգիայի կշիռը չնչին է

Հայաստանում 2022 թվականին վիճակագրական կոմիտեի տվյալներով արտադրվել է ընդհանուր առմամբ 8,9 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ Դրա ամենամեծ մասն ապահովել են ջերմային էլեկտրակայանները՝ 43,5 %։ Հայկական ատոմային էլեկտրակայանն արտադրել է 32 %-ը, հիդրոէլեկտրակայանները՝ 21,8 %-ը։

Անցած տարվա կտրվածքով արևային կայանները դեռևս չափազանց փոքր կշիռ ունեն՝ ընդամենը 2,7 %, իսկ հողմակայանների կշիռը բացարձակ զրոյական է։ Ավելին, ըստ վիճակագրական կոմիտեի վերջին հաշվարկների, անցած տարի Հայաստանի էներգետիկ պահանջարկի միայն 22, 9 %-ն է ապահովել ներքին ռեսուրսներով՝ այդ թվում ջուր և այլ ռեսուրսներ, իսկ հիմնական վառելիքը, որից ստացվում է էլեկտրաէներգիան ներկրվել է, որի դիմաց հսկայական գումարներ է վճարել պետությունը և տնտեսվարողները։

Արևային կայանների փոքր 2.7% կշիռը չափազանց վտանգավոր է թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումով։ Թեև Հայաստանի իշխանությունները իրենց առջև հավակնոտ ծրագիր են դրել մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը հասցնել 15 %-ի, և փորձագետներն էլ նշում են, որ դա լիովին իրագործելի է շատ ավելի շուտ, քան 2030 թվականը, ակնհայտ է, որ այս պահի դրությամբ Հայաստանը ետ է մնում թե՛ տարածաշրջանում և թե՛ աշխարհում բազմաթիվ երկրներից արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններից։

Իհարկե, Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի ապահովելու իր էներգետիկ անվտանգությունը, դա նաև զուտ քաղաքական կարևորագույն հարց է մեր երկրի համար, ուստի և արևային էներգիայի արտադրության ծավալները պետք է բարձրացնել և ժամկետից շուտ գերազանցել նախանշված 15 %-ը՝ հնարավորության դեպքում շատ ավելի լուրջ և հավակնոտ նպատակներ դնելով։ Դրա համար կարևոր է ոչ միայն տնտեսական լուրջ ռեսուրսների ներգրավում, այլ նաև գործող իշխանությունների ռեալ քաղաքական կամքը։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի դեռևս վաղ է խոսել լուրջ ծավալների մասին, սակայն արևային էներգիան է, որ հենց Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական և էներգետիկ ապագան է։

Գարիկ Աղաբաբյան