Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Политика

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջին օրերին հնչեցրել է հայտարարություններ, որոնք ամբողջությամբ հակասում են Արցախի հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման վերաբերյալ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին:
Փաշինյանը խոսել է նաև ՀՀ տարածքների հարցում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին: Նրա նշած գյուղերը Ադրբեջանին զիջելու դեպքում Հայաստանի կապուղիները Վրաստանի ու Իրանի հետ հայտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:
 
Նիկոլ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը: Եթե ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխել հակամարտության էությունը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, ուրեմն դրանով իսկ նա ընդունում է պատերազմի միջոցով խնդիրներ լուծելու գործելաոճը։
 
Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` և այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարը այսօր «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքը, Փաշինյանի գործելաոճը ընկալվելու է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի գնալու թույլտվություն։ Ուստի չհիմնավորված ու միակողմանի զիջումներով «խաղաղություն» հաստատելու այս քաղաքականությունը միմիայն մեծացնում է էսկալացիաների ու մեր պետության դեմ ագրեսիվ քայլերի հավանականությունը՝ բացառելով իրական ու արդարացի խաղաղության հաստատման հնարավորությունը: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը չեն ստացել մանդատ նման վտանգավոր և պետական շահերին հակասող գործողությունների գնալու համար:
 
Նրանք իշխանության են եկել Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու խոստումով: Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ամենօրյա ռեժիմով ի ցույց է դնում իր ագրեսիվ ու ծավալապաշտապան ծրագրերը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները փաստում են, որ գործող ուժը չունի ունակություն և ցանկություն առերեսվել իրական սպառնալիքների հետ, առավել ևս՝ քայլեր ձեռնարկել դրանց դիմակայելու ուղղությամբ:
 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում իշխանություններին չանել հայտարարություններ, որոնք հարցականի տակ են դնում Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում, 30 հազար երեխաների ֆիզիկական գոյությունը և արժեզրկում են մեր ժողովրդի երեսունամյա պայքարը, որի գլխավոր նպատակն է եղել Արցախում մեր հայրենակիցների դեմ ցեղասպան գործողությունների կանխումը:
 
Միաժամանակ, հարկ ենք համարում շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է համաժողովրդական հանրաքվեի դնել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին առնչվող և ճակատագրական նշանակություն ունեցող յուրաքանչյուր հարց, քանի որ նա չունի մանդատ ու լեգիտիմության անելու գործողություններ, որոնք կսպառնան Արցախի հետագա գոյությանը, Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը: