Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Общество

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և VMWARE ընկերությունների աջակցությամբ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում  ներդրեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011 թ.-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

 

 Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,300 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարևորագույն արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում:

2023 թ.-ի մայիս ամսվա դրությամբ գործում 641 ինժեներական լաբորատորիա, այդ թվում՝ 6 այլ երկրներում:  Ընդհանուր առմամբ լաբորատորիաներում ներգրավված է շուրջ 17 500 երեխա:

 «Արմաթ»-ի կրթական երեք ուղղություններն են՝ համակարգչային ծրագրավորում ՝ կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների վրա, որոնք հիմնականում մշակված են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նաև կառուցել անօդաչու թռչող սարքեր, ռոբոտաշինությունը, որը հնարավորություն է տալիս սովորել և ուսուցանել ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, ըստ խնդրի առաջադրանքի հավաքել ռոբոտների կոնֆիգուրացիաներ, և ծրագրավորելով ինքնակառավարման խնդիրների լուծում իրականացնել և եռաչափ մոդելավորումը, որով ցանկացած առարկա կամ դետալ կարելի է համակարգչային համապատասխան ծրագրով մոդելավորել և իրականացնել  դրանց տպագրումը եռաչափ տպիչի միջոցով կամ փորագրությունը փայտի, ֆաներայի, օրգանական ապակիի, ABS և այլ նյութերի վրա: