ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Սա Երևանում ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզներից է, որի մուտքի հատվածը անորակ ասֆալտապատված է։
Ամբողջ շենքի շրջակայքը համատարած փնթիություն է, բայց կարևոր շենքն է և դիմացի «մետլախը», այս դեպքում ասֆալտը, որպեսզի բացումը արվի։
Ընդհանրապես, վաղուց արդեն ասֆալտը բացառապես ճանապարհների համար է, ոչ թե մարդկանց համար նախատեսված հատվածների, ինչը ստեղծում է բազմաթիվ ռիսկեր և անհարմարություններ, այն էլ երեխաների համար։
Արագ և անորակ աշխատանքների շքերթը շարունակվում է։