Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Культура

Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի

Շիրակի մարզում գտնվող Լմբատավանքի պատմությանն այցելուներն այսուհետև ոչ թե հարցուփորձով, այլ եռալեզու ինֆորմացիոն վահանակից կտեղեկանան։ Այն տեղադրվել է Հայոց պետականության խորհրդանշային օրը՝ մայիսի 28-ին, որն այս տարի համընկել էր քրիստոնեական Հոգեգալստյան տոնի հետ։

Լմբատավանքը, որը կառուցվել է VI-VII դդ., ի սկզբանե եղել է վանական համալիր՝ բաղկացած 3 եկեղեցուց և վանականների կացարանից։ Ներկայումս պահպանվել է միայն Ս․Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Տեղացիներն այն անվանում են նաև «Կարմիր վանք», քանի որ կառուցվել է տեղի տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Լմբատավանքը հայտնի է ինքնատիպ որմնանկարներով, որոնք ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն աչքի են ընկնում իրենց գունեղությամբ։

«Մեր համայնքի համար վանքը ոչ միայն հոգևոր, այլև պատմամշակութային արժեք ունի, հետևաբար կարևոր է, որ յուրաքանչյուր այցելու ծանոթանա եկեղեցու պատմությանը։ Ես, իհարկե, մեծագույն սիրով ներկայացնում եմ այն, բայց ուրախ եմ, որ այսուհետև աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հավատացյալներն իրենց համար հնարավորինս մատչելի տեղեկատվություն կստանան  վահանակից»,- ասում է Լմբատավանքի վանահայր Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։

Տեղեկատվական վահանակը Shtigen Group-ի նվերն է եկեղեցուն։ Ընկերության աշխատաթիմը բազմաթիվ ուխտավորների հետ մայիսի 28-ին վաղ առավոտից վանքի տարածքում էր։ 

Ընկերության Արթիկի տարածաշրջանի պատասխանատու Վահրամ Տեր-Կարապետյանն անձամբ է հետևել, որ վահանակը հավուր պատշաճի տեղադրվի։

«Այս վահանակընաև զբոսաշրջային ընկերությունների համար լավ խթան է՝ իրենց ենթուղիներում Լմբատավանքը ներառելու և տարածաշրջանը զարգացնելու համար»,-ասում է Վահրամ Տեր-Կարապետյանը՝ ընդգծելով կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերի կարևորությունը:

Հ.Գ. Եկեղեցին էլեկտրաէներգիա է ստանում արևից։ Արևային կայանը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ չխաթարվի վանքի տեսքն ու համայնապատկերը։ Ի դեպ, ուխտավորներին մատուցվող սուրճը պատրաստվում էր մեկ այլ արևային սարքով՝ արևային գեներատորով տաքացված ջրով։