Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Общество

Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am

«Հայաստանի պետական արարողակարգի ծառայությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից մեկն էր, և Հայաստանին մշտապես մատնացույց էին անում ամենալրջագույն կենտրոններից, ինչպիսիք են՝ Փարիզը, Մոսկվան, Բրյուսելը, ԱՄՆ-ն», — Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է 2001-2006 թվականներին Հայաստանի պետական արարողակարգի ծառայության ղեկավար Վահագն Մելիքյանը և հարցադրում արել, թե ինչպես ստացվեց, որ հանկարծ պարզվեց, որ Հայաստանը 25-30 տարի դիվանագիտական արարողակարգ չի ունեցել: Այս գնահատականը տվել է Նիկոլ Փաշինյանը:

Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար, որը ըստ Մելիքյանի՝ Փաշինյանի քմահաճույքների հետևանքն է:

«Բոլորն էլ պրոֆեսիոնալներ էին, որոնք երկար տարիների փորձ ունեին հենց արարողակարգի ոլորտում: Հարց է առաջանում՝ ինչպես կարող է ստացվել, որ չորսն էլ հեռանան այդ պաշտոնից: Միանգամից չորս հոգի չի կարող մեղավոր լինել և սխալը սխալի հետևից անել», — նկատել է Մելիքյանը

Նա բացատրել է նաև, թե առհասարակ ինչպես է կազմակերպվում երկրի առաջին դեմքերի այցը այլ երկրներ: Երբ այցի օրն արդեն հաստատված է լինում՝ արարողակարգի մասնագետները քայլ առ քայլ, սանտիմետր առ սանտիմետր լինում են այն վայրերում, որտեղ պետք է լինի երկրի ղեկավարը, դրանից հետո սկսվում են բանակցությունները երկու երկրների համապատասխան մարմինների միջև՝ արարողակարգ, անվտանգութան ծառայություն և այլն:

Նախապես ճշտվում են մի շարք հարցեր, և ասել օրինակ, որ մենք չգիտեինք՝ ով է լինելու այդ փոքր սենյակում՝ արարողակարգի խոշորագույն վրիպում է:

Վահագն Մելիքյանի պնդմամբ՝ Փաշինյանից բացի Հայաստանի բոլոր ղեկավարները ենթարկվել են արարողակարգի աշխատակիցներին, և մինչև նրա՝ Հայաստանի ղեկին հայտնվելը, մենք երբևէ նման կիքսեր չենք ունեցել:

«Սա անպոչ գդալի նման ներս ընկնել չէ, արարողակարգը ժամ սիրող, րոպե, վայրկյան սիրող ինստիտուտ է, և դու պարատվոր ես կատարել քո պարտականությունները», — ընդգծել է Մելիքյանը:

Որևէ երկիր այց կազմակերպելը հսկայական աշխատանք է: Ծրագիր է կազմվում, որի տակ դրված է մի ամբողջական սցենար: Եթե ծրագիրը 3-4 էջից է կազմված, ապա սցենարը բաղկացած է 150 էջից: Պետության ղեկավարը դրանք կարդալով՝ պատկերացում է կազմում իր քայլերի մասին, թե ինչ պետք է անի օդանավից իջնելուց հետո: