«ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած
ՀայաՔվե-ի հունիսի 8-ի «Հարցեր և պատասխաններ» հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած:
Բազմաթիվ հարցեր հնչեցին դահլիճում գտնվող ներկաներից, որոնք հիմնականում առնչվում էին ստորագրահավաքի կարգին, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մասնակցությանը, ստորագրահավաքի հաջորդ փուլերին, որոնք արդեն բուն Հանրաքվեի անցկացման կարգին են վերաբերում։
Ի՞նչու է անհրաժեշտ մասնակցել ստորագրահավաքին․
-Հայ ժողովրդին փորձում են համոզել, իբրև թե ողջ աշխարհը կողմ է, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս։
-Հայ ժողովրդին փորձում են ներշնչել անելանելիության զգացում, փորձում են վախեցնել պատերազմով։
-Հայ ժողովուրդն ունի բարձր արժանապատվություն։ Հայ ժողովուրդը չի ուզում հանձնվել։
-Հայ ժողովուրդը հասնելու է Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, և հետագայում Արցախը վերամիավորվելու է Հայաստանի Հանրապետության հետ։
Հայ ժողովուրդը ներքևից վերև պարտադրելու է իր այս կամքը՝ որպես առաջին քայլ՝ քրեորեն պատժելով այն պաշտոնյային, ով Հայաստանի Հանրապետության անունից Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։
#ՀայաՔվե նախաձեռնությունը հասնելու է նրան, որ այդ պատիժն ամրագրվի ՀՀ քրեական օրենսգրքում։
Հանդիպմանը բազմաթիվ մասնակիցների ճնշող մեծամասնությունը ոգևորված էին տեղի ունեցած բովանդակային քննարկմամբ, և հայտնեցին օրենսդրական նախաձեռնությանն անձնապես աջակցելու միարժեք պատրաստակամության մասին։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
Требование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фро...
Бвик и Idram — рядом с любителями чтения
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении