Միայն զենքո՛վ է հնարավոր փրկել, վերականգնել, պաշտպանել և հզորացնել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը. Խաչիկ Ասրյան
Միայն զենքո՛վ է հնարավոր փրկել, վերականգնել, պաշտպանել և հզորացնել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը.
միայն զենքո՛վ պիտի պաշտպանվի Հայը․
ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկին․
ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ
Հայի Ոգուց սարսափող հայատյաց Իլհամ Ալիևը երեկ կրկին բարբաջել է. «Զանգեզուրի միջանցքի վաղաժամ բացումն անխուսափելի է․․․»։
Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ընդդիմությունն ու Հայ ժողովուրդն ամբողջությամբ պետք է անհապաղ զինվեն, ասել է թե՝ անհնարինը դարձնեն հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից).
եթե 1941 թվականին սովետական Հայաստանի մոտ 1,5 միլիոն բնակչությունից և աշխարհում այդ ժամանակ բնակվող մոտ 3,5 միլիոն Հայերից Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 Հայ (որոնցից զոհվել են շուրջ 300.000-ը), հիմա Հայաստանում բնակվող շուրջ 3 միլիոն Հայերից և աշխարհում բնակվող շուրջ 7 միլիոն Հայերից ինչպե՞ս կարող է չկարողանանք ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ։
Միայն զենքո՛վ է հնարավոր փրկել, վերականգնել, պաշտպանել և հզորացնել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը.
միայն զենքո՛վ պիտի պաշտպանվի Հայը․
ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկին։
Միայն Հայոց Ազգային Բանակի շուրջ համախմբված Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ընդդիմությունն ու Հայ ժողովուրդն ամբողջությամբ կարող են ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ, որը կլինի ահ ու սարսափը Հայաստանի ու Հայ ազգի բոլոր թշնամիների համար:
Կունենանք 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ, մշտապես կապահովենք Հայաստանի, Արցախի ու Հայերիս տեղն արևի տակ, չենք ունենա 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ, կապահովենք Հայաստանի, Արցախի ու Հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ:
ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի
հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան