Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կանադահայ փորձագետ. Ժամանակակից հանքարդյունաբերություն՝ առանց զգալի ռիսկերի, հնարավոր է նաև Հայաստանում

Հանքարդյունաբերության և մետաղների աշխարհը

Հանքարդյունաբերությունն ամենահին մասնագիտությունն է, ասում է հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդը։ Պարոն Օրթլանդը գրեթե երեք տասնամյակի աշխատանքի փորձ ունի Կանադայում և աշխարհում առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների, կազմակերպությունների հետ։ Նա Կանադայում անցկացվող ամենամյա աշխարհի ամենամեծ հանքարդյունաբերական միջազգային ֆորումի կազմակերպչական կոմիտեի անդամ է՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում հանքարդյունաբերական ներդրումների կառավարման հետաքրքիր փորձառությամբ։

Նա ոլորտի մասին մի հետաքրքիր փաստ է նշում՝ Աստվածաշունչը Գուտենբերգը հրատարակել է 1455 թվականին, իսկ հանքարդյունաբերության վերաբերյալ պրակտիկաների և դիտարկումների դաշտային դասագիրքը՝ De Ra Metallica-ը, Գեորգիուս Ագրիկոլայի (Գեորգ Բաուեր) կողմից հրապարակվել է շատ չանցած, 1530թ․-ին՝ (ապա՝ 1550 թ.) Բազելում: Գիրքը դարձել է ստանդարտ դասագիրք հանքարդյունաբերության համար՝ դարեր շարունակ, մինչև 19-րդ դարի կեսերը՝ Արդյունաբերական հեղափոխությունը:

«Մենք նույնացնում ենք քաղաքակրթությունների և գյուտերի փուլերը ռեսուրսներով` քարի դար, բրոնզի դա, երկաթի դար։  Արդյունաբերական հեղափոխությունը, որը ռեսուրսների վրա հիմնված վերափոխում էր, 19-րդ դարի կեսերից սկսած սկիզբ դրեց պողպատի և ալյումինի արտադրության, էլեկտրաէներգիայի, հանածո վառելիքի և այլնի բացահայտումների։ Մեր սմարթֆոններն այսօր պարունակում են մոտ 60 մետաղներ և տարրեր, իսկ հեռախոսների մեջ ամենահայտնի մետաղը, օրինակ, պղինձն է։ Մետաղները կիրառվում են ամենուր և ամեն օր»,- ասում է ոլորտի մասնագետը և հավելում, որ ռեսուրսներն ազգային անվտանգություն են, մատակարարումների անվտանգություն, երկրի հարստություն, միջազգային, առևտրատնտեսական հարաբերություններ, տարածաշրջանային զարգացում՝ դրանց օպտիմալ և խելամիտ կառավարման դեպքում։

 Հանքարդյունաբերությունը տնտեսության կարևորագույն, բայց և ամենախնդրահարույց ոլորտներից է

Սրաբ Օրթլանդն ընդգծում է, որ համաշխարհային տնտեսական զարգացումները՝ ներառյալ Չինաստանում, դանդաղել են, բայց միջազգային շուկաներում մետաղների գները չեն նվազել, քանի որ մետաղների պաշարների մասին հստակ պատկերացում չկա։ Այս ոլորտը սովորաբար կարգավորվում է օրենսդրությամբ, ազգային ռազմավարություններով։ Մասնագետի դիտարկմամբ, բոլոր երկրներն էլ ոլորտում խնդիրներ ունեն, բայց Հայաստանում խնդիրները հետաքրքիր են։ «Ես այստեղ գալուց առաջ Թուրքիայում էի։ Այդ երկրում ամեն ինչ գիտեն Հայաստանի հարստության մասին, գիտեն, թե որտեղ՝ ինչ կա։ Հայաստանում կարծիք կա, որ երկրի ընդերքն առանձնապես հարուստ չէ։»,- ասում է նա և վստահեցնում, որ դա, իհարկե այդպես չէ, և հնարավոր է կարճ ժամկետում ու փոքր բյուջեով ստուգել և ճշգրիտ գնահատական ունենալ։

Հանքարդյունաբերությունը ՝ ապահովության բարձիկ

Հայաստանը, որպես երկիր, պետք է կապիտալով ապահովված լինի՝ ինչպես աշխարհի բոլոր երկրներն են։ Կապիտալն  արժեք է, բայց նաև` ինքնաաճող արժեք, և եթե Հայաստանում ժողովուրդը կողմ լինի, ապա մեր երկիրն էլ կկարողանա հանքարդյունաբերության միջոցով դրսից կապիտալ ներգրավել։ Հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչն ասում է․«Աշխարհում երկրները երեք խմբի են բաժանվում՝ հարստություն՝ պաշարներ ունեցող, չունեցող և երկրներ, որոնք չգիտեն իրենց հարստության մասին։ Հայաստանը վերջին խմբում է, ցավոք, բայց ցանկության ու ֆինանսական փոքր ռեսուրսով հնարավոր է հայտնվել առաջին տեղում»։ Նա այս առումով կարևորում է հատկապես Հայաստանի հարավային մասը՝ Սյունիքը։ Հանքարդյունաբերական երեք գոտի կա Հայաստանում, մեկը՝ հարավում է։

Հայաստանում այս պահին իրականում գործում է հանքարդյունաբերական ընդամենը մեկ խոշոր ընկերություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այն խոշոր հարկատուների առաջին եռյակում մշտապես ներառված ընկերություն է։ Ապահովում է բյուջեի եկամուտների զգալի մասը։ Ս․ Օթլանդի դիտարկմամբ՝ եթե նման ծավալի մեկ-երկու այլ ընկերություններ գործեին, ապա տնտեսության պատկերն այլ կլիներ։ Մեկ խոշոր հանքը բավարար չէ, պետք են ևս մի քանիսը, որպեսզի տնտեսությունն ամուր հենք ունենա։

«Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ կառավարությունների գործունեությունը կարճաժամկետ է, ուստի երկրին երկարաժամկետ ռազմավարություն է պետք, որպեսզի յուրաքանչյուր կառավարության գնալուց հետո էլ ոլորտը շարունակի կայուն զարգանալ»,-ասում է նա։

Հանքը ժողովրդինն է, հարստության տերը՝ երկրի բնակիչը

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հնարավորությունների մասին լիարժեք պատկեր չկա։ Սրաբ Օրթլանդը համոզված է, որ ոլորտը ներուժ ունի, «հանքավայրերի գոտիները կան, որոնք հաստատված են, բայց ծավալները վերջնական գնահատված չեն։ Հանքը ժողովրդինն է, կառավարություններն իրենք պետք է որոշեն, թե ինչպես երկրի հարստությունը փոխանցեն ժողովրդին»։

Տպավորություն է, թե հանքարդյունաբերական ներդրող ընկերություններն են միայն շահում հանքավայրերի շահագործումից։ Բայց մասնագետի խոսքով, իրականում այդպես չէ։ Շահագործող ընկերությունը կամուրջ է հանքավայրի ու տվյալ երկրի կառավարության, հանքավայրի ու ժողովրդի միջև։ Հաջող են այն ծրագրերը, որտեղ արդյունավետ համագործակցություն կա, որի արդյունքում շահում են բոլորը։

Սրաբ Օրթլանդն անպատասխանատվություն է համարում այն, որ հնարավոր է ունենալ հանքարդյունաբերական ներուժ, բայց դեմ լինել հանքերի շահագործմանը։ Դա, ըստ նրա, նույնն է, երբ հող ունեցող գյուղացին իր հողը չի մշակում։ Երկու դեպքում էլ երկրին օգուտ չի լինում։

 Իսկ բնապահպանական ռիսկերը՞

Հանքարդյունաբերությունն, իհարկե, ռիսկային ոլորտ է։ Բնապահպանական, անվտանգային ռիսկեր միշտ կան, բայց ժամանակակից հանքարդյունաբերությունում դրանք կառավարելի են։ Մասնագետը, հանքարդյունաբերական արտադրանքով հայտնի Կանադան է օրինակ բերում․ ոլորտն այստեղ էլ ռիսկային է, այստեղ էլ կա ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրի ու հողի աղտոտվածության ռիսկերը։ Բայց դրանք լուծելի են և ժամանակի ընթացքում ստանդարտները խստացվել են։ Այս ոլորտում կարևոր է սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ առանց որի արևմտյան, եվրոպական կամ ամերիկյան որևէ ընկերություն աշխատել չի կարող։

Ժամանակակից հանքարդյունաբերությունը բնապահպանական խնդիրներին լուծումներ տալիս է։ Հանքարդյունաբերական ընկերությունները պետք է կարողանան ճիշտ կառավարել իրենց ռիսկերը։ Ամեն ինչ կախված է շահագործող ընկերությունից։ Շատ երկրներում հանքարդյունաբերության նպատակով օգտագործվող ջուրն, օրինակ, ֆիլտրվում է, նորից օգտագործվում։

 Հանքը շահագործող ընկերությունները պետք է ազդակիր համայնքներին մասհանում անեն։ Աշխարհում ընդունված մշակույթ է։ Այսպես` նաև ըստ մասնագետի՝ արդյունքը հավասարապես է բաշխվում։ Սա նոր մոդել է, որը պետք է զարգանա Հայաստանում։

Օրթլանդի խոսքով՝ ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա պետք է փաստենք, որ օրինակ՝ գյուղատնտեսությունը,  էկոլոգիապես ավելի դժվար ոլորտ է․ ջրի ամենամեծ օգտագործման ոլորտն է և ազդում է ահռելի մակերեսով  հողի որակի վրա, եթե այն չի կառավարվում` պարարտանյութերի պատշաճ կիրառման և ցանքաշրջանառության ապահովման առումով։

Բոլոր ռեսուրսները՝ ջուրը, հողը, անտառերը, նավթը, գազը և մետաղները համարվում են սպառվող ակտիվներ, որոնք պետք է կառավարվեն՝ փոխարինելու, օպտիմալացնելու համար: Այդ նպատակով պետք է պահանջել հավասարակշող քաղաքականություն՝ այդ ամենը լրացուցիչ ավելացված արժեքի փոխակերպելու նպատակով: Կառավարման բարձր ստանդարտներ պետք է պահանջել և՛ հանքարդյունաբերությունից, և՛ մնացած բոլոր ոլորտներից։

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике