Հայաստանում արևային վահանակներ արտադրող 1-ին ընկերությունը նշում է տարեդարձը
Արևային էներգիայի օգտագործումը դարձել է լավագույն միջոցն ապահովելու խնայողություններ տնային տնտեսություների և բիզնեսի համար: Հայաստանում «արևային» շուկան ընդլայնվում է, հայտնվում են նոր ընկերություններ, սակայն «SolarOn»-ը պահպանում է իր հաստատուն տեղը: Այն առաջինն էր, որ սկսեց արևային վահանակներ արտադրել Հայաստանում: Այս տարի ընկերությունը նշում է իր 7-ամյա տարեդարձը:
Վերականգնվող էներգետիկայի զարգացումը և էներգաարդյունավետությունը Հայաստանի էներգետիկ անկախության գրավականն են: Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը նպաստելու է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը և այդ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը և, իհարկե, էներգախնայողությանը: Վերականգնվող էներգիայի օգտագործումը նպաստում է նաև շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: Մյուս կողմից՝ արևային վահանակների գլխավոր «առաքելությունը» տնային տնտեսությունների և բիզնես ոլորտի ընկերությունների հոսանքի ծախսը զրոյացնելն է: Օրեցօր ավելի մեծ թվով ընկերություններ և տնային տնտեսություններ սկսում են «վստահել» արևային էներգիային: Էներգետիկայի հայկական գործակալության տվյալներով՝ 2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 11805 ինքնավար արտադրող արևային կայաններ 215393,840 ԿՎտ հզորությամբ և ընթացքում են 890-ը՝ 13581,025 ԿՎտ ընդհանուր հզորությամբ:
Հայաստանյան արևային շուկայում իր կարևոր տեղն ունի «SolarOn» ընկերությունը: Ունենալով արտադրության 7-ամյա փորձ, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և պահպանելով արտադրության և որակի վերահսկման ամենաբարձր միջազգային ստանդարտները՝ «SolarOn»-ը հուսալի ընտրություն է արևային էներգիայի բոլոր կարիքների համար:
Արտադրական պրոցեսներն, որակի վերահսկումը, վահանակների թեստավորման, հզորության չափման և մակնշման պրոցեսները իրականացվում են եվրոպական ստանդարտներով: Նույն այդ ստանդարտներին համապատասխան արևային վահանակների արտադրական հզորությունը տարեկան կազմում է 60 ՄՎտ: Այս լայնածավալ արտադրության պարագայում ընկերությունն իրականացնում է որակի քառակի վերահսկողություն, ինչը 100 տոկոսով բացառում է խոտանը: Ընկերությունն արտադրությունն իրականացնում է իտալական Ecoprogetti ավտոմատ ռոբոտացված հոսքագծով, արտադրության մեջ օգտագործելով բացառապես պրեմիում դասի արևային բջիջներ և կոմպոնենտներ: Այսպիսով՝ «SolarOn»-ի պարագայում հայկական արտադրանք ասելով, նկատի ունենք բարձր որակ:
«SolarOn»-ի՝ սեփական արտադրության արևային վահանակները նախատեսված են 25 և ավելի տարի աշխատելու համար, կարևոր է, սակայն, որպեսզի իրականացվի դրանց մասնագիտացված շահագործումն ու սպասարկումը ևս: Ընկերությունն արևային վահանակների համար տրամադրում է 12 տարվա գործարանային երաշխիք, իսկ ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են կայանների տարեկան սպասարկման բոլոր գործառույթները:
«SolarOn»-ը մշտապես առաջարկում է սեփական նորարական լուծումները՝ հաշվի առնելով առկա պահանջմունքները և իր արտադրության հնարավորությունները: Հանդիսանալով առաջին արևային վահանակներ արտադրող ընկերությունը Հայաստանում, «SolarOn»-ը ունի հնարավորություն արտադրելու արևային վահանակների ունիկալ լուծումներ, որոնք աննախադեպ են հայկական շուկայում, օրինակի համար կարելի է նշել «SolarOn»-ի Արևային Տանիքային Ծածկը, որը համատեղում է ավանդական մետաղական տանիքային ծածկաթիթեղը և նորագույն տեխնոլոգիայով պատրաստված ճկուն թաղանթով ինտեգրված արևային Ֆոտովոլատային էլեմենտները, կամ «SolarOn»-ի Արևային Դուռ Պատուհանները, որոնք իրենցից ներկայանցնում են հատուկ տեխնոլոգիայով պատրաստված վահանակների ինտեգրացիա դուռ, պատուհանները պատշգամբներին և ապակյա ծածկերին:
Նման և այլ լուծումները, «SolarOn» արևային վահանակների բարձր արտադրողականությունը և հուսալիությունը տարիներ շարունակ ստեղծել են վստահություն ընկերության և դրա արտադրանքի հանդեպ: Եթե խոսենք թվերի լեզվով, 2023 թվականին ընկերությունն արտադրել է 30 ՄՎտ վահանակ, իսկ Հայաստանում կառուցված արևային կայանների թիվն անցնում է 1100-ը:
«SolarOn» ընկերության առաքելությունն է նպաստել էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծմանը և մատչելի վերականգնվող էներգիան հասանելի դարձնել Հայաստանի բնակչությանն ու բիզնեսին՝ ձգտելով ներդրում ունենալ մեր երկրի կայուն զարգացման գործում։
Ընկերության համասեփականատեր՝ Արթուր Ալավերդյանը փակագծեր է բացում, թե ինչու որոշեց ներդրում կատարել մեծ ռիսկայնություն պարունակող ոլորտում: Շնորհավորելով ընկերության տարեդարձն՝ անդրադառնում է արդեն իսկ գրանցած հաջողություններին, մատնանշում ապագայի ծրագրերը:
Լուսինե Առաքելյան
Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:
Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ [email protected]
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBook, LinkedIn, Youtube, Pinterest: