Կնյազ Իբոյանը՝ ոսկե մեդալակիր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 92 կգ քաշային կարգի եզրափակչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիր պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Իբոյանը 10:1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիեւին:
Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե եւ երկու բրոնզե մեդալներով:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):