Сегодня: 17 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԶՊՄԿ-ն հանդիսանում է երկրի տնտեսության լոկոմոտիվը և կարող է առաջատար լինել ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների վրա, ի՞նչ հնարավորություններ է տվել: 

-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջատար դիրքեր ունենալ: 2022-ի մայիսից ի վերինչ ստանձնեցիք կոմբինատի ղեկավարումըպետբյուջե վճարած հարկերը կտրուկ աճեցին, 2022-ին ռեկորդային մուտքեր գրանցվեցինչորրորդ եռամսյակի արդյունքում՝ 143 մլրդ 933 մլն 308 հազար դրամ: Սակայն 2023-ի առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը նվազեց, թեև  կոմբինատը երկրորդ խոշոր հարկատուն է՝ պետբյուջե վճարած ընդհանուր  15 մլրդ 487 մլն 727  հազար դրամ հարկերով, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատի վճարած հարկերը գրեթե կրկնակի ավելի շատ էին, ինչո՞վ կբացատրեք նվազումը, ի՞նչ գործոններ են նպաստել դրան:

-Հանքարդյունաբերությունը ցիկլային բիզնես է, և 3 ամսվա արդյունքներով եզրակացություններ անելն անշնորհակալ գործ է։ Թեև, եթե վերլուծենք առաջին եռամսյակը, կտեսնենք, որ անցյալ տարի առաջին 3 ամիսների համար վճարած հարկերի գրեթե կեսը նախորդ տարիների պարտքերն էին: Բացի այդ, ռոյալթիի հարկման համակարգում փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ ընդհակառակը՝ այս տարվա առաջին եռամսյակում 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացրել ենք հիմնական հարկերի վճարումները, ռոյալթիները կրկնապատկվել են, կատարվել են շահութահարկի համանման վճարումներ, եկամտային հարկը և սոցիալական վճարն աճել են համապատասխանաբար 9 և 22 տոկոսով, 54 տոկոսով աճել են այլ հարկերն ու տուրքերը: Այնպես որ, առաջին երեք ամիսների արդյունքներով մեր թիմը լավ արդյունք է ցույց տվել, դրա արդյունքում երկրի բյուջե են մուտքագրվել զգալի հարկեր։ Ընդ որում, դա տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ դրամի փոխարժեքը զգալի աճ է գրանցել, և դա խիստ բացասաբար է անդրադարձել ոլորտի վրա։

IMGL0049 копия.jpg (10.17 MB)

-Պարոն Խուդոլի, մետաղների միջազգային գների անկայուն վիճակն ու դոլարի փոխարժեքի տատանումներն ի՞նչ ազդեցություն են ունենում ընկերության շահույթի վրա: Ինչպե՞ս եք օգտագործում ստեղծված հնարավորությունները և հակառակը՝գների անկման դեպքում ինչպե՞ս եք կոմպենսացնում վնասը: Այս պահին միջազգային գների առումով ի՞նչ իրավիճակ է, և ընկերությունն այս համատեքստում ի՞նչ վիճակում է:

-Ինչպես արդեն ասացի՝ հանքարդյունաբերությունը ցիկլային բիզնես է, ու հակառակ տարածված կարծիքի` այն հեռու է «հեշտ փողից», իսկ շահութաբերությունը հեռու է միշտ երաշխավորված լինելուց: Լինում են համաշխարհային գների անկման տարիներ, և հանքարդյունաբերությունը պետք է ձգի իր «գոտիները»՝ սպասելով գների կայունացմանը: Փոխարժեքի տատանումները, գնաճը, էապես ազդում են շահույթի վրա։ Որոշ դեպքերում կոմպենսացնելն անհնար է, բայց ընդհանուր առմամբ, կոմպենսացման միակ միջոցը հնարավորինս արդյունավետ աշխատանքն է, ավելորդ ծախսերի նվազեցումը և ընկերությունում բոլոր կառույցների աշխատանքի օպտիմալացումը:

Հանքարդյունաբերական ընկերությունները, հաճախ «ավելորդ ծախսեր» ասելով, առաջին հերթին նկատի են ունենում բնապահպանական և սոցիալական գործունեության ծախսերը։ Դուք նախատեսու՞մ եք կրճատել նման ծախսերը։

-Բնապահպանական և սոցիալական ծախսերը երբեք ավելորդ չեն լինում, եթե դրանք ճիշտ ծրագրված են և նպատակաուղղված օրենքի առաջ ընկերության պարտավորությունների և հասարակության առջև պատասխանատու ընկերության պարտավորությունների կատարմանը: Այնպես որ, դրանք այն ոլորտներն են, որտեղ ծրագրվածը ցանկացած պարագայում պետք է իրագործվի։ Այլ բան է, որ երբ արդյունաբերությունը գերծանրաբեռնված է հարկերով, կամ առկա են քաղաքական կամ շուկայական բնույթի ծայրահեղ անբարենպաստ արտաքին գործոններ, որոնք, հակառակ ցանկության, զգալիորեն նվազեցնում են սոցիալական նախագծերի ընդլայնման հնարավորությունները:

-Արդեն շուրջ 2  տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը կոմբինատի համասեփականատեր է: Այս փաստն ինչպե՞ս  է անդրադարձել կոմբինատի գործունեության վրա, ի՞նչ հնարավորություններ է տվել այս ընթացքում:

-Պետության և նման մեծության ձեռնարկության արդյունավետ համագործակցությունը ցանկացած երկրում միշտ հնարավորություն է տալիս երկրին առաջին հերթին հնարավորինս արդյունավետ օգտվելու իր ռեսուրսներից։ Կարծում եմ, որ արդեն իսկ ունենք ձեռնարկության արտադրողականության բարձրացման շոշափելի արդյունքներ։ Կառավարությունն անմիջականորեն ներգրավված չէ ձեռնարկության գործառնական կառավարմանը, այս առումով  չունենք աշխատանքի հատուկ ռեժիմ։ Կոմբինատի բոլոր ռազմավարական ծրագրերը կառավարության հետ մեր համատեղ գործունեության արդյունքն են։ Մնացած բոլոր առումներով մեզ համար գործում են նույն պահանջները, ինչ ոլորտի բոլոր ձեռնարկությունների համար՝ վերահսկել առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ի շահ ժողովրդի և երկրի:

WhatsApp Image 2023-07-09 at 14.16.17.jpeg (134 KB)

-Ձեր գնահատմամբ՝ կոմբինատը և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության աճի մեջ ի՞նչ դերակատարում են ունենում: 

-Այսօր ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության համար նոր հնարավորություններ են բացվում: Էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցումը, տրանսպորտի էլեկտրաֆիկացիան պահանջում են 3, 4, որոշ դեպքերում նույնիսկ տասնյակ անգամ ավելի շատ մետաղներ, քան նախկինում՝ էներգետիկայի և մեքենաշինության համար։ Սա նշանակում է, որ հանքարդյունաբերության ներուժ ունեցող բոլոր երկրների համար ի հայտ են գալիս նոր հնարավորություններ՝ ընդլայնելու հանքարդյունաբերության ոլորտը, ներգրավելու նոր ներդրումներ, դեպի նոր շուկաներ մուտքի հնարավորություն ստանալու և դրանով իսկ ապահովելու շոշափելի տնտեսական արդյունքներ: Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար սա հնարավորությունների ժամանակաշրջան է։ Եվ այս համատեքստում ԶՊՄԿ-ն, որն այժմ հանդիսանում է երկրի տնտեսության լոկոմոտիվը, կարող է առաջատար լինել ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական վերափոխման և արդիականացման գործում, այլ նաև անուղղակիորեն ազդեցություն ունենալ տնտեսության այլ հարակից՝ շինարարության, տրանսպորտի, մետաղագործության և այլ ոլորտների վրա:

-ԶՊՄԿ-ն ի՞նչ ծրագրեր ու անելիքներ ունի առաջիկայում: Նախկինում նոր պոչամբարի անհրաժեշտության մասին հայտարարույթուն էր արվել, այսօր վերագնահատվե՞լ է այդ հայտարարությունը, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ընտրվե՞լ է արդյոք հնարավոր նոր պոչամբարի վայրը:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարումը ստանձնելու հենց սկզբից՝ 2021 թվականից սկսել է մշակել ընկերության զարգացման ռազմավարություն։ Պոչամբարի հետ կապված ռազմավարությունը համարում ենք ձեռնարկության ընդհանուր զարգացման ռազմավարության կարևոր մաս։ Դիտարկվում են զարգացման մի շարք սցենարներ, այդ թվում՝ պոչամբարի հետ կապված: Եվ ընդհանուր ռազմավարությունից առանձնացված խոստումներ չտալու համար կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր որոշումների կենտրոնում կլինի կոմբինատի օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, մեր համայնքների անվտանգությունը և մեր կոմբինատի բոլոր հանգույցների՝ միջազգային լավագույն բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը:  

-Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կոմբինատը՝ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու և համաշխարհային բնապահպանականսոցիալական և կառավարման չափանիշներին համապատասխանելու համար:

-Մենք ձգտում ենք համաշխարհային շուկայում լինել ոչ միայն մրցունակ, այլ նաև առաջատար՝ հաշվի առնելով, որ այսօր ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն արտադրող 10 առաջատարներից մեկն է։ Սրան զուգահեռ իրականացվում են կոմբինատի արդիականացմանն ուղղված առավելագույն ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումների առնչությամբ: Այսօր անհնար է պատկերացնել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն առանց դրա։ Մենք մեծ հավակնություններ ունենք՝ աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին հասնելու համար։ Եվ այս հավակնությունները ենթադրում են մեր կայուն զարգացման թիմի ամենօրյա աշխատանքը: Այժմ, օրինակ, աշխատանքներ են տարվում ընկերության գործունեության ածխածնային հետքի հաշվետվության վրա՝ համաձայն TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խումբ) հաշվետվության միջազգային չափանիշների: Մեզնից դա դեռ ոչ ոք դա չի պահանջել, բայց մենք ցանկանում ենք լինել նախաձեռնող,  առաջատար ոչ միայն արտադրության, այլ նաև կայուն զարգացման մեջ։

-Նախատեսվում էր նաև Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, աշխատանքներն այս պահին ի՞նչ փուլում են, նախագիծը ե՞րբ պատրաստ կլինի: Հայտնի՞ է արդեն վերջնական, թե որտեղ այն կկառուցվի և ի՞նչ հնարավորություններ կտա:

-Ներկայումս երկու խոշոր միջազգային ընկերություններ մեզ համար մշակում են ձուլարան կառուցելու նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում։ Այս տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ մանրամասն կներկայացվեն տեխնոլոգիական մոտեցումների և ձուլարանի կառուցման ու շահագործման բոլոր ասպեկտները:

-Գիտենք նաև, որ ադրբեջանական զինուժի հերթական թիրախավորումից հետո Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքներն անվտանգային նկատառումներով դադարեցվել են, այս պահին այն չի շահագործվում: Ի՞նչ է լինելու հանքի ճակատագիրը, ե՞րբ նորից այն կարող է շահագործվել:

- Այս հարցում մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ։

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна