Իրական դպրոցը ճանապարհեց չորրորդ սերնդի ուսանողներին
Հուլիսի 8-ին, Վանաձորի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Իրական դպրոց» ԿՀ-ի ամփոփիչ միջոցառումը՝ «Տարելրումն Վանաձորում» խորագրով։
Միջոցառման առաջին հատվածում դպրոցի ուսանողները ցուցահանդեսի միջոցով ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքները։ Առանձին տաղավարներով հյուրերին իրենց գործունեությանը ծանոթացրին նաև Իրական դպրոցի գործընկեր կառույցները։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հաշվետու համերգ, որի ընթացքում «Կայթ» կրթամշակութային հիմնադրամի սաների կողմից ներկայացվեցին երաժշտական համարներ։ Հատկանշական է, որ ելույթ ունեցան ոչ միայն դպրոցում՝ հիմնադրամի ղեկավարությամբ գործող «Ճարտար» ակումբի սաները, այլ նաև այլ ուսանողներ Իրական դպրոցի տարբեր մասնաճյուղերից։
Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված հոլովակ-ուղերձը՝ ուղղված Իրական դպրոցի շրջանավարտներին։ Շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Իրական դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակացի ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ՈՄԱ հիմնադիր Վովա Վարտանովը և դպրոցի բարեկամ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Զենքի թույտվություն ստացած շրջանավարտներին որպես ավարտական նվեր դպրոցի կողմից հանձնվեցին զենքեր։ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին, Երևանում։
Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Իջևանում և Ստեփանակերտում։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
Требование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фро...
Бвик и Idram — рядом с любителями чтения
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении