Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ֆրանսիային
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիային։ Նա գրառում է արել Twitter–ի իր էջում։
«Այսօր մեր բարեկամների ազգային տոնն է։ Ֆրանսիայի ժողովրդավարական արժեքները մեծ նշանակություն ունեն նաև հայ ժողովրդի համար: Կեցցե Ֆրանսիան։ Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,–գրել է նա։