«ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանել այս կամ այն ուժին։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նախ ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, հայտնեց, որ կուսակցությունն առհասարակ նման հարց չի քննարկել։
Ինչ վերաբերում է որևէ թեկնածուի պաշտպանելու մասին շրջանառվող լուրերին՝ նա նշեց. «Եթե առաջադրելու լինի, ՀՀԿ-ն ինքը կառաջադրի, բայց ՀՀԿ-ն նման հարցեր չի քննարկում։ Այսօր Արցախը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, անձամբ ինձ առհասարակ հետաքրքիր չեն Երևանի ավագանու ընտրությունները։ Իմ օրակարգում երկու հարց կա՝ Արցախի, Հայաստանի հայկական լինելը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում